ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Արցախում՝ մարտական գործողությունների գոտում ոչնչացվել է «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Ադել ալ Շահիրը։ Տեղեկությունը նշված է Twitter-ի` խմբավորման հետ կապված էջերից մեկում։
Ըստ տեղեկության՝ թուրքամետ խմբավորման առաջնորդներից մեկը երկար ժամանակ ծառայել է «Համզա» դիվիզիայում։ Արցախյան հակամարտության գոտում վերջերս է հայտնվել, որտեղ ոչնչացվել է հայկական ուժերի հրետանային հարվածի արդյունքում։
Ինչպես հայտնի է, Թուրքիան վարձկաններին Սիրիայից տեղափոխում է մարտական գործողությունների գոտի, ինչի մասին ավելի վաղ խոսել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնատար անձինք։
Firqat al Hamza announces the death of Adel al-Shahir, one of their commanders. Adel has been with the Hamza Division for a long time and recently was reported to have gone to Azerbaijan where he got blown up by Armenian artillery. https://t.co/2T1LUNEADG
— Woofers (@NotWoofers) October 26, 2020
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին