ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ ասուլիսով»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակում Հունաստանի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ուշագրավ դեպք էր տեղի ունեցել` Թուրքիայի իշխանությունը 20 րոպե թույլ չէր տվել, որ Հունաստանի կառավարական ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով։
Օդանավում եղել է8 Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, որն Աթենք էր վերադառնում։