00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:13
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Տիգրան Հակոբյան
«Շողակաթում» և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար պետությունը ֆինանսավորում է․ Տիգրան Հակոբյան
19:56
3 ր
Մարտին Գալստյան
Դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի գործոն է մեր արտահանողների համար. Մարտին Գալստյան
19:59
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է` Նուբարաշենի գերեզմանոցի քիմիական թափոնները ոչնչացվեն Իրանում

© Sputnik / Aram NersesyanСвалка химикатов в Нубарашене
Свалка химикатов в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագծի հաջող իրականացման դեպքում շուրջ 1000 տոննա թունաքիմիկատներն ու աղտոտված հողը կայրվեն Սպահանի մերձակայքում։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Նուբարաշենի գերեզմանոցում պահվող թունաքիմիկատները կարող են ոչնչացվել Իրանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» նախագծի համակարգող Գայանե Ղարագեբակյանը։

Մեր նախորդ նյութում մենք մանրամասն պատմել էինք, թե Հայաստանում կոնկրետ որտեղ են պահվում վտանգավոր նյութերը։ Նման օբյեկտներից մեկը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն է։

«Դիտարկվում է թափոններն Իրան տանելու տարբերակը։ Սակայն պետք է ճշտվի` որքանով է դա իրատեսական ու հնարավոր։ Իրանի օրենսդրության և կանոնակարգումների հետ կապված որոշ հարցեր պետք է ճշգրտվեն», – ասաց Ղարագեբակյանը։

Սպահանի մոտ համապատասխան գործարան կա, որը կառուցվել է ֆրանսիական տեխնոլոգիայով։ Սակայն թունաքիմիկատներն այնտեղ հասցնելու համար մի շարք խնդիրներ կան, այդ թվում` քաղաքական։ Իրանը պատժամիջոցների տակ է, և դեռ հասկանալի չէ` այդ հանգամանքը կխանգարի համապատասխան պայմանագրի ստորագրմանը, թե ոչ։

Контейнеры из оцинкованной стали для раздельного сбора мусора - Sputnik Արմենիա
Անցնում ենք նոր մշակույթի․ Երևանում աղբահանության բարեփոխումը սկսվել է

Նուբարաշենի գերեզմանոցը բավականին անհաջող տեղում է գտնվում։ 100-150 մետր այն կողմ «Էրեբունի» արգելոցն է, որտեղ վայրի ցորեն է աճում։ Դրանից բացի, քիմիկատների գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում։

«Տարածքի գրունտը կավահող է։ Մի քիչ խոնավանալու դեպքում սկսում է հոսել։ Աշխատանքային հարթակ ստեղծելու շատ քիչ մակերես կա շուրջը, դրանից էլ բարդանում է աշխատանքների պլանավորումը», – նշեց Ղարագեբակյանը։

Վտանգավոր թափոնների ընդհանուր ծավալը մոտ 1000 տոննա է, որից 600 տոննան, արխիվային տվյալների համաձայն, քիմիական նյութերն են (պեստիցիդները), որոնք հավաքվել են գյուղերից։

Ծախսերը դեռ վաղ է գնահատել, սակայն խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է։ Վերջնական թիվը հնարավոր կլինի հնչեցնել բոլոր հարցերը պարզելուց և ոչնչացման մրցույթ հայտարարելուց հետո։

Գումարը պետք է հատկացնի պետությունը, որին կաջակցի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը։ Դրամաշնորհի շրջանակում ծրագրի իրականացման համար հատկացվել է 4.7 մլն դոլար, սակայն մի մասն արդեն ծախսվել է աշխատավարձի, հետազոտությունների, փորձաքննությունների վրա և այլն։

Նշենք, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը ստեղծվեց այն բանից հետո, երբ 1970-ականների սկզբին Հայաստանում արգելեցին վտանգավոր օրգանոքլորային պեստիցիդների օգտագործումը։

Լրահոս
0