00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ-ն բացահայտել է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր

© Sputnik / Armenuhi Mkhoyan Агитационная кампания партии "Процветающая Армения" в Гюмри. Гагик Царукян
Агитационная кампания партии Процветающая Армения в Гюмри. Гагик Царукян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ ԲՀԿ-ի գրասենյակներում ու շտաբերի ղեկավարների համակարգիչներում հայտնաբերված փաստաթղթերի՝ նախապես մշակվել է նույնիսկ հավաքների ժամանակ, իբր, պատահականության սկզբունքով օգնություն խնդրող անձանց կոնկրետ շրջանակը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ երկրորդ հայտարարությունն է հրապարակել, որտեղ ներկայացրել է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ու նրա ղեկավարած կուսակցության այլ անդամների նկատմամբ այսօր կատարված քննչական գործողությունների իրավական հիմքը:

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

ԱԱԾ-ն նշում է, որ իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր: Մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ թեկնածուների օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք է բաժանվել: Ըստ քրեական գործի նյութերի՝ այդ նպատակով հարյուրավոր միլիոն դրամներ են հատկացվել:

Ընդ որում՝ ըստ ԱԱԾ-ի, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված է եղել նաև կուսակցության ղեկավար կազմը:Կաշառքի բաժանման մեծանիզմը հստակ մշակված է եղել, դերերը՝ բաշխված:

Նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված դրամական միջոցների շարժին՝ ընտրողին, ակտիվիստներին տված գումարի չափին, բարեգործության անվան տակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցմանը, բաժանած գումարների դիմաց ստացած ձայների վերլուծությանը:

«Սա իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է». Վանեցյանի կուսակցությունը՝ Ծառուկյանի մասին

«Ուշագրավ է հատկապես այն, որ ըստ հարցաշարի, նախապես մշակվել է նույնիսկ հավաքների ժամանակ, իբր, պատահականության սկզբունքով օգնություն խնդրող անձանց կոնկրետ շրջանակը»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ ընտրակաշառք տալու, ստանալու գործընթացին ներգրավված անձանց հստակ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

СНБ проводит обыск в частном доме Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞րն է Ծառուկյանի տանը կատարվող խուզարկության պատճառը

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը: Ծառուկյանի տան մոտ հավաքված կուսակիցների խոսքով՝ խուզարկություններ են ընթանում նաև կուսակցության այլ անդամների տներում:

Մինչ ԱԱԾ-ն Ծառուկյանի տանը խուզարկություն էր անցկացնում, սոցիալական կայքերում մի փաստաթուղթ հրապարակվեց, որտեղ ցուցակով ներկայացված էր, թե Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքի որ համայնքը ընտրությունների համար որքան գումար է ստացել ԲՀԿ-ից:

Ըստ հրապարակված ցուցակի՝ մեկ ձայնի համար վճարվել է 10 000 դրամ, 17 194 քվեի դիմաց՝ 171 940 000 դրամ: Իսկ մարզային գրասենյակն ընդհանուր առմամբ ԲՀԿ-ից ստացել է 281 մն դրամ գումար:

Ցուցակն իրենց էջերում հրապարակել են նաև իշխանության անդամները՝ իշխող կուսակցության պատգամավորներն ու կառավարության անդամները:

Լրահոս
0