00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցСамолет частной грузинской авиакомпании Airzena - Georgian Airways
Самолет частной грузинской авиакомпании Airzena - Georgian Airways - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի կառավարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը, շարունակում է աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ և չի բացառում, որ սահմանափակումներ կկիրառվեն նաև ցամաքային սահմանին։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է Իրանի հետ ավիահաղորդակցությունը։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, տեղեկությունը տարածել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Քաղաքավիացիայի գործակալությունն արդեն տեղեկացրել է Taban Airlines, Qeshm Airlines և Zagros ավիաընկերություններին, որ Վրաստան կարող են թռչել միայն դատարկ օդանավեր՝ Վրաստանից Իրանի քաղաքացիներին տանելու համար:

Свободная экономическая зона г. Мегри - Sputnik Արմենիա
Հայ–իրանական սահմանը կփակվի. պատճառը կորոնավիրուսի ներթափանցման վտանգն է

«Սահմանափակումները կգործեն մինչև Իրանում համաճարակի հետ կապված իրավիճակի վտանգների նվազումը: Վրաստանի կառավարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը, շարունակում է աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ և անհրաժեշտության դեպքում չենք բացառում, որ սահմանափակումներ կկիրառվեն նաև ցամաքային սահմանին»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Վրաստանն Իրանի հետ անմիջական սահման չունի, Իրանի քաղաքացիները ցամաքով Վրաստան են հասնում Հայաստանի և Ադրբեջանի տարածքով: 

Վրաստանում ներկա պահին կորոնավիրուսով հիվանդացության որևէ դեպք չի գրանցվել, սակայն Իրանում վերջին տվյալների համաձայն 43 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից 8-ը մահացել են:

Մեկ օրում` 2 երկրաշարժ. Իրան-Թուրքիա սահմանային գոտին կրկին ցնցվել է

Նշենք, որ Թուրքիայի իշխանություններն արդեն փակել են Իրանի հետ սահմանը՝ Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով տարածման պատճառով։Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23 – ից ժամանակավորապես դադարեցրել էաշխատանքը՝ քաղաքացիների մուտքն ու ընդունելությունը: Բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Իրան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:

Լրահոս
0