https://arm.sputniknews.ru/20200108/chverter-chen-hetadzgvel-iranic-hayastan-ev-hakarak-uxxutyamb-trichqnery-irakanacvelen-21644924.html
Չվերթեր չեն հետաձգվել. Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ թռիչքները իրականացվել են
Չվերթեր չեն հետաձգվել. Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ թռիչքները իրականացվել են
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետության քաղավիացիան Իրան և Իրաք չվերթեր չիրականացնելու նախազգուշացումներ չի տարածել։ 08.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-08T17:18+0400
2020-01-08T17:18+0400
2020-01-10T00:43+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2158/12/21581291_0:85:1600:985_1920x0_80_0_0_ecbc01ae5388b0e21f6b9ba42783cfed.jpg
իրանի իսլամական հանրապետություն
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2158/12/21581291_88:0:1512:1068_1920x0_80_0_0_b88f9b6a315747819cc7ffda43a20470.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ղասեմ սոլեյմանիի սպանությունն ու իրանի և ամն–ի հակամարտությունը , հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, իրանի իսլամական հանրապետություն, իրաք
ղասեմ սոլեյմանիի սպանությունն ու իրանի և ամն–ի հակամարտությունը , հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, իրանի իսլամական հանրապետություն, իրաք
Չվերթեր չեն հետաձգվել. Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ թռիչքները իրականացվել են
17:18 08.01.2020 (Թարմացված է: 00:43 10.01.2020) Հայաստանի Հանրապետության քաղավիացիան Իրան և Իրաք չվերթեր չիրականացնելու նախազգուշացումներ չի տարածել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանից Իրան և Իրաք ուղևորափոխադրող ինքնաթիռները թռչում են առանց սահմանափակումների, Sputnik Արմենիային ասացին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
Առայժմ կոմիտեն որևէ նախազգուշական հայտարարություն չի տարածել Հայաստանի միջազգային օդանավակայաններից` «Զվարթնոցից» և «Շիրակից» Իրանի կամ Իրաքի օդային տարածքով կատարվող թռիչքների հետ կապված:
«Բոլոր թռիչքներն իրականացվում են սովորական ռեժիմով։ Համենայնդեպս, մենք որևէ տեղեկություն չենք ստացել, որ Երևանից Թեհրան կամ այնտեղից չվերթները շեղվել են ժամանակացույցից», - ասացին կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այսօր, ժամը 15:08 - ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թեհրանից եկած հերթական ինքնաթիռը, ժամանակին` ժամը 10:53-ի սահմաններում, մեկնել է նաև Թեհրան թռչողը:
Իրանում ավիավթարից մեկ օր առաջ ուկրաինական ինքնաթիռը Երևանում է եղել
Երևանից Թեհրան և հակառակ ուղղությամբ շաբաթական 4 չվերթ են իրականացնում հայկական «Արմենիա» ավիաընկերությունը և իրանական «Mahan Air»-ը։ Շաբաթը մեկ անգամ թռիչք կա նաև դեպի Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ։ Fly Erbil ընկերության կողմից դրանց դադարեցման կամ կասեցման հայտեր չեն ստացվել:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» նախագահը չկարողացավ զսպել արցունքները. տեսանյութ