ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան այսօր` նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով կժամանի Երևան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնական կայքը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում համագործակցության միջավայր է ստեղծվել։
Տատյանա Մոսկալկովան Հայաստանում ելույթ կունենա ՀՀ ՄԻՊ գրասենյակի 15-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում։
Մոսկալկովայի մասնակցությամբ տեղի կունենա նաև քննարկում` «Ազգային իշրավապաշտպան կառույցների դերն ու խնդիրները, որոնց հետ բախվում են ժամանակակից աշխարհում` մարդու իրավունքների պաշտպանության ընթացքում» թեմայով։
Տատյանա Մոսկալկովայի այցելությունը կտևի մինչև նոյեմբերի 27–ը։
Մոսկալկովա. հայ միգրանտների փոխանցումները հավասար են Հայաստանի բյուջեին
Հիշեցնենք` 2019թ–ի օգոստոսի 16–ին Մոսկվաում ՀՀ և ՌԴ մարդու իրավունքների պաշտպանները համատեղ ընդունելություն են կազմակերպել, որի ընթացքում քննարկել են միգրացիայի, սոցիալական ու քրեաիրավական ոլորտների հետ կապված խնդիրները։