00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հյուրանոցի սպասասրահում են. Եգիպտոսում մնացած հայերից շատերը նույնիսկ գումար չունեն

© Sputnik / Aram NersesyanТерритория гостиничного комплекса в Египте
Территория гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրող Վահե Արսենը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ է կատարվում Հուրգադայում։ Հայաստանի դեսպանատունն անգամ ներկայացուցիչ չի ուղարկել ՀՀ քաղաքացիներին հանդիպելու։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Երիտասարդ գրող Վահե Արսենի կինն ու 11 և 17 տարեկան երեխաները` մնացել են Եգիպտոսի ծովափնյա Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում ու չեն կարողանում վերադառնալ Հայաստան։

Այս մասին Sputnik Արմենիային պատմեց ընտանիքի հայրը, որն արդեն 2–րդ օրն է` փորձում է կապ հաստատել պատկան կառույցների հետ ու ինչ-որ կերպ օգնել օտար երկրում առանց կեցավայրի ու սննդի մնացած հարազատներին։

Люди у офиса тур.компании A&R Tour (25 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հուրգադայում մնացած զբոսաշրջիկների ազգականները բողոքում են գործակալության գրասենյակի մոտ

«Զանգել եմ քաղավիացիա, հարցնում են` Շարմ էլ Շեյխո՞ւմ են։ Ասում եմ` չէ, Հուրգադայում։ Նույնիսկ տեղյակ չեն, թե որտեղ են մնացել այդ 100 հոգին։ Զանգում ենք ԱԳՆ, միացրեցին լրատվական բաժին, անջատվեց, նույնիսկ չփորձեցին նորից կապ հաստատել մեզ հետ»,– պատմեց Վահե Արսենը։

Եգիպտոսում մնացածներն իրենց հերթին օգնություն են ակնկալում այդ երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից։

«Զանգել են դեսպանատուն, բայց ոչ մի կոնկրետ առաջարկ, ոչ մի օգնություն չեն ստացել։ Հեռախոսով ասել են այն, ինչ գրված էր հաղորդագրության մեջ, որ զբաղվում ենք, կապվում ենք և այլն։ Անորոշ վիճակում են, ոչ մի կոնկրետ բան չեն ասում, ոչ մի կացարան, ոչ մի բան չեն առաջարկել։ 100 հոգի` փոքրիկ երեխաներով մնացել են փողոցում։ Գոնե հայ համայնքի միջոցով փորձեին ինչ-որ բան անել»,– ասաց մեր զրուցակիցը։

Մոտ 100 ուղևոր չկայացած չվերթի պատճառով մնացել են Եգիպտոսում. տուրիստականից խաբվածները

Իսկ խաթարված հանգիստը կազմակերպած տուրիստական գործակալության երևանյան գրասենյակում Եգիպտոսում մնացած հայերի հարազատների զանգերին չեն պատասխանում։

Վահե Արսենի խոսքով` այն մասին, որ այսօր նախատեսված չվերթը չի կայանալու, հայաստանցի զբոսաշրջիկներին հայտնի է դարձել երեկ ուշ երեկոյան։

Туристы на территории гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Ինչու հայ զբոսաշրջիկները չեն կարողանում Եգիպտոսից Հայաստան վերադառնալ. հայտարարություն

«Ովքեր գումար են ունեցել վճարել են, որ մի օր էլ մնան։ Հյուրանոցն էլ 1 օրվա մեջ գները կրկնակիից ավելի թանկացրել է։ Մերոնք էլ են մնացել։ Բայց այսօր ժամը 14։ 00–ին հանձնել են համարը, որովհետև ասել էին, որ այսօր կլինի թռիչքը։ Նույնիսկ գրված էր, բայց հետո նորից հանեցին, ասացին` չի լինի»,– ասաց նա։

Հյուրանոցի համարը հանձնելուց հետո Վահե Արսենի կինն ու երեխաները` իրենց ծանոթների ընտանիքի, նրանց մանկահասակ երեխաների ու մյուս հայաստանցիների հետ մնացել են հյուրանոցի նախասրահում`անորոշության մեջ։

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունն այսօր հայտարարություն էր տարածել` նշելով, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսի Հուրգադա քաղաքում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի։

Դեսպանությունը նաև հայտնում էր, որ մշտական կապի մեջ է Եգիպտոսում մնացած քաղաքացիների ու փոխադրող ընկերության հետ, և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը` խնդիրը կարգավորելու համար։

Sputnik Արմենիային Եգիպտոսում ՀՀ հյուպատոսությունից հայտնել էին, որ չվերթը չեղարկվել է, քանի որ հայաստանցիների ուղևորությունը կազմակերպած հայաստանյան A&R Tour զբոսաշրջային ընկերությունն ավիաընկերությանը չէր փոխանցել ինքնաթիռի տոմսերի գումարները։

Լրահոս
0