00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սատանա, հեռացի՛ր Ճապոնիայից». Մեդվեդևային սպառնացել է զայրացած երկրպագուն

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցЕвгения Медведева
Евгения Медведева  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար, ինչը նրանք ցուցադրել են սպառնալիքներով լի նամակը հրապարակելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) սպառնալիքներով ողողված նամակ է ստացել Ճապոնիայում գտնվող անհայտ երկրպագուից։

Ճապոնական Fantasy on Ice շոուին մասնակցող Մեդվեդևային ուղղված նամակն անգլերեն է եղել։

«Սատանա, հեռացի՛ր Ճապոնիայից։ Ճապոնիայում ոչ ոք չի ուզում տեսնել դեմքդ։ Բոլոր ճապոնացիներն ատում են քեզ։ Հետ դարձի՛ր Ռուսաստան։ Չքվի՛ր Ճապոնիայից։ Դու վատագույնն ես։ Թող գեղասահքը», – գրված է նամակում։

© Photo : Instagram / jmedvedevaՄեդվեդևային ուղղված նամակը
«Սատանա, հեռացի՛ր Ճապոնիայից». Մեդվեդևային սպառնացել է զայրացած երկրպագուն - Sputnik Արմենիա
Մեդվեդևային ուղղված նամակը

Ի դեպ, Ժենյային ուղղված նամակի մասին հայտնել է ամերիկացի գեղասահորդ Ջոնի Վեյրը և հրապարակել Instagram–ի իր էջում։

Մեդվեդևան արձագանքել է Վեյրի գրառմանն ու հաստատել, որ նամակն իրեն է ուղղված։

«Շնորհակալ եմ բոլորին աջակցության և ջերմ խոսքերի համար։ Պարզապես ուզում էի ասել, որ լավ եմ, և այս նամակն ինձ որևէ կերպ չի վշտացրել, հունից չի հանել։ Սա ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդը, ո՛չ էլ նույնիսկ երրորդը», – նշել է գեղասահորդը։

Նա վստահեցրել է, որ սպառնալիքները որևէ կերպ չեն ազդում իր ելույթների վրա և արդեն սովորել է դրանց։ Ժենյան երկրպագուներին մաղթել է վայելել իր ելույթը, իսկ Վեյրին շնորհակալություն է հայտնել ընկերության համար։

Լրահոս
0