ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մայիսի 4–ին հակառակորդի կրակոցից գլխին ծանր վնասվածք ստացած 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նա կարողանում է հաղորդակցվել։ Նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում»,–ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Զինծառայողն այժմ գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից հատուկ եկել էր Հայաստան՝ բանակ զորակոչվելու համար: