Երեկ կեսգիշերին «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին դիմավորելու էին գնացել ոչ միայն երկրպագուները, սպորտի նախարարության և ՀԱՕԿ ներկայացուցիչները, այլև նրանք, ովքեր այդ ժամին պետք է անուշ քնով քնած լինեին։
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին, որը բրոնզե մեդալով է վերադարձել Հայաստան, դիմավորելու էր եկել նրա աղջնակը։
«Պապա՜, պապա՜»,– Ջուլֆալակյանին մոտեցավ նրա փոքրիկը, որը շուտով 4 տարեկան կդառնա։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը (67 կիլոգրամ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Մյուս ըմբշամարտիկները անհաջող են ելույթ ունեցել ու չեն կարողացել մեդալներ նվաճել։
Ի դեպ, 2015–ի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն ու Արսեն Ջուլֆալակյանի կինը նույն օրը` օգոստոսի 17–ին էին «Էրեբունի» հիվանդանոցում աղջիկ ունեցել։