00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդարադատության փոխնախարարներին ազատել են, որովհետև նրանք «սվոյ» չէին. «Փաստ»

© Sputnik / Asatur YesayantsАртак Зейналян
Артак Зейналян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Փաստի» տեղեկություններով՝ շրջանառվող լուրերը, թե փոխնախարարներն ազատվել են, որովհետև Ամանորին չեն անսացել վարչապետի հորդորին և ՀՀ սահմաններից դուրս են նշել Նոր տարին, ընդամենը շղարշային պատճառաբանություններ են։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Փաստ» թերթն այսօրվա իր համարում անդրադարձել արդարադատության 2 փոխնախարարների` աշխատանքից ազատելու պատճառներին։ «Օրերս արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին աշխատանքից ազատելու պատճառը եղել է զուտ քաղաքական: Ի դեպ, դա փաստացի ակնարկել է նաև արդարադատության նախարարը՝ նշելով. «Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»,–գրում է թերթը:

Заместитель министра обороны Армении Давид Пахчанян - Sputnik Արմենիա
Փաշինյանը Դավիթ Փախչանյանին ազատել է պաշտոնից

«Փաստի» տեղեկություններով՝ շրջանառվող այն լուրերը, թե փոխնախարարներն ազատվել են, որովհետև Ամանորի տոներին չեն անսացել վարչապետի հորդորին և ՀՀ սահմաններից դուրս են նշել Նոր տարին, ընդամենը շղարշային պատճառաբանություններ են. փոխնախարարներն իրենց անմիջական վերադաս Արտակ Զեյնալյանին նախապես տեղեկացրել են այդ մասին:

«Ստացվում է, որ երկու պրոֆեսիոնալ փոխնախարարները, որոնց ուսերին էին նախարարության կողմից ողջ օրենսդրական նախաձեռնություններն ու ընդհանուր փաթեթների կազմումը, իրենց պաշտոններից ազատվել են ընդամենը իշխանության թիմում «սվոյ» չլինելու պատճառով»,-գրում է թերթը։

Հիշեցնենք, որ մարտի 22–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` արդարադատության երկու փոխնախարարները` Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։Ի դեպ, Սուրեն Քրմոյանը պաշտոնավարում էր 2014թ. մայիսի 22-ից, իսկ Արթուր Հովհաննիսյանը` 2016–ի հոկտեմբերի 16–ից։

Լրահոս
0