00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ թույլտվությամբ է Սերժ Սարգսյանի եղբայրը մեկնել Հայաստանից. պարզաբանում է Վանեցյանը

© SputnikАлександр Саргсян
Александр Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ պետը պարզաբանել է, թե ինչպես է քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ալեքսանդր Սարգսյանին թույլատրվել հեռանալ Հայաստանից։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, Հայաստանից մեկնել է քննչական մարմնի թույլտվությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այո, ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան։ Այս պահին նման պահանջ չկա, բայց քննչական բաժինը մշտապես գտնվում են կապի մեջ փաստաբանների հետ։ Հենց որ նման անհրաժեշտություն լինի, կդիմեն, և խնդիր չի լինի»,– ասաց Վանեցյանը։

Լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն` Ալեքսանդր Սարգսյանը մեկնել է Իսպանիա։

Հիշեցնենք` նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։

Ինչպես ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։

Լրահոս
0