00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սուրեն Սուրենյանց
Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, չունի իրավական հետևանք. Սուրեն Սուրենյանց
17:08
11 ր
Վարդան Խաչատրյան
Աշխարհում ոչինչ դուրս չէ քաղաքականությունից. Վարդան Խաչատրյան
17:31
6 ր
Մայիսի 9-ին ընդառաջ
Հաղթանակի օրվա միջոցառումները կսկսվեն Անման կրակի մոտ
17:55
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյանը վատ լուր է հայտնել Փաշինյանին և խորհուրդ տվել հանգիստ նստել տեղները

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հարթակում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ հնչել էր իր անունը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում պատասխանել է Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում արված արտահայտությանը։

«Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու: Հանգիստ նստեք տեղներդ»,– գրել է Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը, հետևելով ԱԺ–ում կառավարության ծրագրի եռօրյա քննարկումներին, նշում է. «Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից: Այո, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ: Դա վիրավորանք է մեզ համար:

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Աշոտյանը Փաշինյանի ասուլիսից հետո խայտառակ փաստեր է արձանագրել

Էլի դատարկ մեղադրանքներ, որոնց մասին այս 10 ամսվա ընթացքում, գործի դնելով ողջ ռեպրեսիվ պետական ապարատը, այդպես էլ որևէ փաստական ապացույց չկա»:

Աշոտյանը հիշեցնում է Եվրոպական Միության հետ համաձայնագրի իրականացման լճացած վիճակը` հավելելով, որ առ այսօր ոչ միայն կոնկրետ գործողություններ, այլ անգամ ճանապարհային քարտեզ չկա։ Իսկ Փաշինյանի խոսքերի և գործերի միջև առկա է Մեծ Կանյոնի չափ խորը անդունդ։

«Ցավում եմ իմ երկրի Ազգային Ժողովի հեղինակության համար, որտեղ կառավարության ղեկավարը թույլ է տալիս իրեն նման տոնով և ոճով խոսել պատգամավորների հետ և ընդդիմախոսների մասին: Այս իշխանությունները ունակ չեն հանդուրժել անգամ այն մեղմ քննադատությունը, որ հնչեց իրենց հասցեին Ազգային Ժողովի դահլիճում»,– գրում է Աշոտյանը:

Ի մի բերելով ԱԺ–ի քննարկումներն ու կառավարության ծրագիրը` Արմեն Աշոտյանը կանխատեսում է, որ մոտակա տարիներին Հայաստանում շարունակելու է լավանալ միայն Նիկոլ Փաշինյանի շրջապատի կյանքը, իսկ ժողովրդին մնում է ապավինել «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ի ամբիոնից իր ելույթում հիշատակել էր Արմեն Աշոտյանի մասին։

«Աշոտյանից պրծանք, հիմա էլ ասում են՝ ԵՄ հետ պայմանագիրը չի իրականացվում»,– ԱԺ ամբիոնից` անդրադառնալով իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, ասել էր Փաշինյանը։

Լրահոս
0