00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պասիվ մասնակցության պատճառներն ըստ Աշոտյանի, Միրզոյանի և փորձագետի

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազատ, ժողովրդավարական հասարակարգ, թե Նիկոլ Փաշինյանի անձնական շահերի արդյունք. կողմերն իրենց հիմնավորումներն են ներկայացնում:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ինչպես խոստացել էինք՝ ունեցանք ազատ, արդար ժողովրդավարական ընտրություններ. այս մասին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Люди на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ընտրողների կեսից ավելին չի մասնակցել քվեարկությանը

Նա մատնանշեց այն հանգամանքը, որ ընտրողների վրա ազդեցություն գործելու փորձեր չեն եղել:

«Ինչ խոսք, մամուլում հանդիպել են հատվածական, մեկ-երկու դիպվածներ, որքանով հասկացա, ընտրատեղամասերի  կուտակումների հետ կապված, և դրանք շատ արագ լուծվել են իրավապահ համակարգի շնորհիվ»,- ասաց նա:

Խոսելով ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ՝ Արարատ Միրզոյանը նշեց. «Կարծես թե այն ցածր չէ, բայց, այո՛, բարձր էլ չէ»,- ասաց նա՝ նկատելով, որ համացանցում էլ կան պնդումներ, որ ընտրողների թիվը չի համապատասխանում ցուցակներում եղած թվին, քանի որ կան երկրից բացակայողներ:

«Բացի դրանից, անձրև է, նաև ազատ, ժողովրդավարական հասարակարգերում մասնակցության շատ բարձր տոկոս չի գրանցվում, այնպես որ մեդալը երկու կողմ ունի»,- ասաց Միրզոյանը:

Իր հերթին, հիմք ընդունելով մասնակցության մասին ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները, Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ կարելի է արդեն անել առաջին քաղաքական գնահատականները:

Այս մասին ՀՀԿ փոխնախագահ գրել է Facebook-ի իր էջում:

«Մեծ շուքով ազդարարված, քաղաքական աննախադեպ հալածանքների արդյունքում տեղի ունեցած, ԱԺ գործունեության հանդեպ ուղղակի ճնշումների հետևանք հանդիսացող ընտրություններին մասնակցեց ընդամենը ընտրողների 50%-ից պակաս ընտրող՝ 48.63%:

Սա ապացուցում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ թե «համաժողովրդական պահանջ» էր, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվարկների և շահերի արդյունք:

Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք՝ անկախ իրենց հավաքած տոկոսներից»,-գրել է Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա Նիկոլ Փաշինյանի համահայաստանյան արշավանքը օգտակար չեղավ, անզոր եղավ նաև ՖԲ Live-ը, «ապարդյուն՝ գործադրված հսկայական վարչական ռեսուրսը»:

«Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի և հիասթափության ֆոնի վրա»,-եզրափակել է ՀՀԿ փոխնախագահը:

Արտահերթ ընտրություններում մարդկանց քիչ մասնակցությանը նպաստում էին ընտրակաշառքների բացակայությունն ու ընտրողներից շատերի համար ընդունելի այլընտրանքի բացակայությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան. «Հաջորդ իշխանությունը կարող է նախորդից լավը չլինել»

Նրա խոսքով` ընտրողների ցածր հայտի երկու պատճառ կա։ Նախորդ ընտրությունների ժամանակ թվերն ուռճացված էին, քանի որ գործում էր ընտրակաշառքների գործոնը։

«Հիմա  միայն վարչական ռեսուրսի գործոնն է։ Բացի այդ, գործող իշխանության սփարինգի համար լուրջ օպոնենտի բացակայությունն է։ «Իմ քայլը» դաշինքի համար սփարինգի գործընկեր էր ՀՀԿ–ն։ Այն մարդիկ, որոնք չեն ընդունում ներկայիս իշխանությանը, պետք է հանրապետականների օգտին քվեարկեին», – ասաց Բոզոյանը։

Շատերը հրաժարվել են քվեարկել հանրապետականների օգտին` հրաժարվելով ընդհանրապես մասնակցել ընտրություններին։

Մնացած քաղաքական ուժերը «լուծվել» են այդ երկու քաղաքական ուժերի միջև։ «Բարգավաճ Հայաստանից» բացի, մնացածը, նրա կարծիքով, ցածր արդյունքներ են արձանագրում։ Դրանց ֆոնին առանձնացել է ՀՀԿ–ն` իներցիայի ու որոշակի ռեսուրսի հաշվին։

Նրա խոսքով` առաջին տպավորությունները վկայում են այն մասին, որ իշխող ուժից բացի խորհրդարան կանցնեն, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն։

Չորրորդ ուժի անցնելը կապված կլինի այն բանի հետ, արդյո՞ք Փաշինյանը կհավաքի ձայների 80%–ը թե ոչ (ինչը քիչ է հավանական)։ Եթե հավաքի, ապա չորրորդ ուժը գրեթե շանս չի ունենա։ Եթե հավաքի, ապա հնարավոր է  խորհրդարան անցնի «Լուսավոր Հայաստանը»։

Լրահոս
0