00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Նիդեռլանդների շեֆ խոհարարները ցնցող ընթրիք են պատրաստել․ տեսանյութ

Բաժանորդագրվել
Հարած վարունգից պատրաստված կրեմ–սուֆլե՝ տարբեր սոուսներով, պանրով պրոֆիտրոլի, հումուս՝ փափուկ հացով, չոր լավաշով աղանդեր։ Եվ սա դեռ ամենը չէ, ինչ պատրաստել են խոհարարական մարտահրավերին մասնակցող հայ և հոլանդացի շեֆ խոհարարները։

Նոյեմբերի 2-ին Yerevan Food Fest խոհարարական փառատոնի շրջանակում մատուցվեց ընթրիք, որը պատրաստել էին Sherep ռեստորանի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանն ու հոլանդացի հայտնի խոհարար, Միշլենի աստղ ստացած Էդվին Սոմանգը (Edwin Soumang)։

Էդվինի և Գարիկի կազմած ճաշացանկում ներառվել էին համեղ խորտիկներ, տաք ճաշատեսակներ և աղանդերներ։ Մթերքները գնել էին Երևանում՝ տեղի շուկաներից մեկում։ Երկու խոհարարները պատրաստած նրբաճաշակ ուտեստները գնահատում էին հայտնի ռեստորատորները, ֆուդ բլոգերները և փառատոնի հյուրերը։

«Հայաստանը մարտահրավեր է նետել, և դա հիանալի է։ Հեշտ է աշխատել, քանի որ կոլեկտիվը շատ ջերմ ընդունեց ինձ», - ասաց Էդվինը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նա նշեց, որ իր հայ գործընկեր Գարիկը և ռեստորանի թիմը ահռելի աշխատանք են կատարել։ Հոլանդացի խոհարարի կարծիքով՝ընթրիքն իսկական մարտահրավեր է դարձել խոհարարների համար, բայց նրանք իրենց գործը հաջողությամբ են կատարել պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

«Սա լուրջ մարտահրավեր է ինձ համար, ցանկացած խոհարարի համար նույնպես։ Կարճ ժամանակում մենք պետք է ծանոթանայինք ազգային խոհանոցի առանձնահատկություններին, տեխնիկային, մթերքներին և այնպիսի բան ստեղծեինք, որը մինչև հիմա չի եղել», - ասաց Էդվինը։

Նրա հետ համակարծիք էր Խաչատրյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ դա հիանալի փորձ է եղել թե՛ իր, թե՛ Էդվինի համար։ Հիմա երկուսն էլ այլ կերպ կնայեն պատրաստման որոշ նրբություններին, ինչպես նաև կօգտագործեն ձեռք բերած փորձը։

Ռեստորանի ավանդույթի համաձայն` երկու շեֆ խոհարարներն էլ վերջում փոխանակեցին շերեփները։ Մանրամասները դիտեք տեսանյութում։

Sputnik Արմենիա գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։

Լրահոս
0