ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց հայտարարությամբ, բայց ոչ հրաժարականի մասին, ինչպես որ կանխատեսվում էր։
«Այսօր կարևոր օր է։ ՀՀ-ը թևակոխում է կարևոր պատմական շրջափուլ, որի պատմական իմաստը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ. այս շրջափուլի արդյունքում մենք պետք է ավարտին հասցնենք թավշյա հեղափոխությունը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը խոստացավ հայտարարությամբ հանդես գալ այսօր երեկոյան։
Ամենայն հավանականությամբ, հրաժարականի մասին Փաշինյանը կհայտարարի հենց այդ ժամանակ։
Հիշեցնենք` դեռ անցյալ շաբաթ France 24-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-10-ին, պլյուս-մինուս 1-2 օր: Այդ հաշվարկով ինքը պիտի հրաժարական տա մինչև հոկտեմբերի 16-ը։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Փաշինյանը մինչ այդ հանդիպել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որը վստահեցրել էր, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի արտահերթ ընտրությունների անցկացմանը: