00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը նոր վարկեր կվերցնի «կյանքի համար»` իմանալով, թե ինչպես պետք է վերադարձնել դրանք

© Sputnik / Aram NersesyanПешеходный переход
Пешеходный переход - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պետական պարտքն այնքան վատ վիճակում չէ, որքան ընդունված է մտածել։ Պարտքի միջին ժամկետն ընդունելի է, իսկ դրա ծավալում աճում է ազգային արժույթի բաժինը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Մինչ 2018 թվականի ավարտը Հայաստանը պատրաստվում է նոր վարկեր վերցնել բյուջեին աջակցելու համար։ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ վարկերի մասին բանակցություններ են ընթանում Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի ու KfW գերմանական բանկի հետ։

Денежные купюры России и США - Sputnik Արմենիա
Պետական պարտքն առանց լրացուցիչ բեռի. ինչպե՞ս Հայաստանը կմարի այն 2019–ին

Այդ գումարները վերցնում են ոչ թե կոնկրետ ծրագրերի, այլ բյուջեի ընդհանուր ծախսերի համար, կենցաղային լեզվով ասած` «կյանքի համար գումար»։ Մինչև տարեվերջ 74 միլիարդ դրամ է ներգրավվելու։

Նախարարը պարզաբանեց, որ կառավարությունն այդ գումարներով փորձելու է վճարել ոչ թե ընթացիկ ծախսերը (պետական հատվածի աշխատավարձեր, թոշակներ և այլն), այլ կապիտալ ծախսերը (ենթակառուցվածքների կառուցում, ճանապարհների նորոգում և այլն)։ Վարկերը պետք է պետք է ներդնել երկարաժամկետ նախագծերում, որոնք կօգնեն երկրին և՛ պարտքերը մարել, և՛ շարունակել զարգանալ։

Հայաստանի բյուջեն 2019 թվականին ընդհանուր առմամբ 491 միլիոն դոլար կստանա արտասահմանյան վարկերից։ Դրանք թույլ կտան հոգալ բյուջեի ծախսերի մոտ 15%-ը։

Որքա՞ն կաճի Հայաստանի պետական պարտքը 2019 թվականին։ Պետությունը վարկերը մարելու և սպասարկելու համար 740 միլիոն դոլար կվճարի, այսինքն գրեթե 250 միլիոնով ավելի շատ կտա, քան կստանա։

Իսկ որքա՞ն կլինի Հայաստանի պետական պարտքն ընդհանուր առմամբ։ Ֆինանսների նախարարության կանխատեսումներով` 2019 թվականի դեկտեմբերի 31-ին կառավարության պարտքը կկազմի 6 միլիարդ 953 միլիոն դոլար կամ ՀՆԱ-ի 49,7%-ը։ Սա 0,9 տոկոսային կետով ավելի քիչ է, քան 2018 թվականի վերջին։

Հայաստանի պետական պարտքը - Sputnik Արմենիա
Հայաստանի պետական պարտք. չափ, ժամկետներ, մարում

Հայաստանի համար այդպիսի պարտք ունենալը ռիսկայի՞ն է։ Զուտ ֆինանսական ցուցանիշներով` ոչ։ Միջազգայնորեն ընդունված չափանիշներով` պետական պարտքը վերադարձնելու օպտիմալ ժամկետը 8-11 տարին է։ Հայաստանում այդ ժամկետը 8,3 տարի է։ Հայաստանի արտաքին պարտքի 21,7%-ն արտահայտված է ազգային արժույթով։ Որքան շատ է ազգային արժույթով պարտքը, այնքան ավելի հեշտ է վերադարձնել այն. պետք չէ բյուջեում հավաքված հայկական դրամը փոխարկել դոլարի կամ այլ արժույթի։

Ամենակարևորը` ինչպես վճարել։ Եթե վարկեր ենք վերցնում, ապա ավելի լավ է այն նախագծերի համար, որոնք կարդարացնեն իրենց։ Դրանք անուղղակի աջակցություն են տնտեսությանը` ճանապարհներ, ջրամատակարարում, էլեկտրացանցեր։ Ուղղակի աջակցությունը (օրինակ` սուբսիդավորում գործարաններին նոր սարքավորումներ գնելու համար, կամ գյուղացիներին` գյուղատնտեսական նոր տեխնիկա գնելու համար) արվում է բյուջեից, ճիշտ է` առայժմ բավականին սահմանափակ չափով։

Լրահոս
0