00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդարանը ցրելու համար Փաշինյանը ժողովրդին կհանի հրապարակ. քաղաքագետի սցենարը

© Sputnik / Aram NersesyanЛидер оппозиционной фракции "Елк" Никол Пашинян на акции протеста "Мой Шаг" (14 апреля 2018). Площадь Франции, Ереван
Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на акции протеста Мой Шаг (14 апреля 2018). Площадь Франции, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովը ցրելու ինչ տարբերակ կընտրվի, և կդիմի արդյո՞ք Փաշինյանը հին փորձված մեթոդի օգնությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանը ներկայացրել է իր կանխատեսումը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Խորհրդարանը ցրելու Փաշինյանի առաջարկին ՀՀԿ–ն չի համաձայնի, Փաշինյանն էլ ժողովրդին դարձյալ կհանի հրապարակ։ Առաջիկա արտահերթ ընտրություններ անցկացնելու սցենարի նման զարգացում է կանխատեսում քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանը։

Թե ինչ մեխանիզմներ կմշակի ՀՀ նոր իշխանությունը` ժողովրդի միջոցով խորհրդարանը ցրելու, քաղաքագետը դժվարանում է կանխատեսել, քանի որ կարծում է, որ դրանք դեռ իշխանական կուլիսներում էլ խորհրդածությունների փուլում են։

Внеочередное заседание Национального Собрания Армении (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը կփորձի կոտրել հանրապետականների դիմադրությունը. քաղտեխնոլոգ

Բայց որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են ու պիտի կայանան, քաղաքագետը չի կասկածում։

«Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն հեղափոխության, այսպես կոչված, հրապարակային վերջաբանը, որից հետո արդեն պիտի նոր խորհրդարանն ու նոր իշխանությունները լծվեն այն խոստումների իրականացմանը, որոնց մասին խոսում են ապրիլից սկսած»,- ասաց նա` միաժամանակ հավելելով, որ ներկա խորհրդարանն այլևս որևէ հույս ու վստահություն չի ներշնչում հասարակությանը։

Ինչ վերաբերում է նախկին իշխանական ուժ–ի`ՀՀԿ–ի ներկայացուցիչների`արտահերթ ընտրությունների դեմ արված վերջին հայտարարություններին, Շափաղաթյանը դրանք օրինաչափ է համարում` փաստելով, որ արտահերթ ընտրությունները բացարձակապես չեն բխում հանրապետականների շահերից։

«Ես հույս ունեմ, որ ՀՀԿ–ն քաղաքական կամք կդրսևորի նաև այս դեպքում։ Փաշինյանն ԱՄՆ-ից վերադառնալուն պես, ինչպես ինքը հայտարարեց, քաղաքական ուժերի հետ կանցկացնի խորհրդակցություններ, և կարծում եմ` կկայանա այն, ինչ նա մտածում է անել»,- ասաց Շափաղաթյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с Генеральным секретарем ООН Антониу Гутерришем (24 сентября 2018). Нью Йорк - Sputnik Արմենիա
ԱԺ արտահերթ ընտրությունների թեման հասավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Եվ այդուհանդերձ, նույնիսկ քաղաքական կոնսենսուսի պարագայում, քաղաքագետը որոշ վտանգներ տեսնում է։ Եթե ԱԺ–ի ընտրությունների արդյունքում էլ իշխանության եկած ուժը ձայների նույն տոկոսը ստանա, ինչ ավագանու ընտրություններում, Հայաստանին կարող է սպառնալ 90- ականների ու Լևոն Տեր–Պետրոսյանի պատմության կրկնությունը։

«81 տոկոսը պետք է սթափության առիթ դառնա և՛ Հայկ Մարությանի, և՛ Նիկոլ Փաշինյանի համար։ Մի փոքր պատմական էքսկուրս անելով` նրանք կհիշեն, թե ինչ էր կատարվում 1991թ–ին Լևոն Տեր–Պետրոսյանի ընտրության ժամանակ, և ընդամենը 2-3 տարի անց ինչպիսին էր նույն այդ հասարակության վերաբերմունքը 1–ին նախագահի նկատմամբ»,– ասաց Շափաղաթյանը։

Հիշեցնենք` Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին արտասանած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու ներքաղաքական ներկա վիճակին:

Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ոգով Հայաստանն այսօր պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Լրահոս
0