00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հյուսիս–հարավ». Իրանի սահմանից մինչև Հայաստանի լեռներ տանող մայրուղու նախագիծը պատրաստ է

© Sputnik / Aram NersesyanСтроительные работы
Строительные работы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագիծն առաջարկում է վերակառուցել Հայաստանի ավտոմայրուղիները Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահման։ Լեռնային ոլորապտույտ ճանապարհները կփոխարինվեն թունելներով, բայց չի բացառվում, որ դրանք վճարովի լինեն։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. «Հյուսիս-հարավ» միջանցքի համար արդեն նախագիծ է կազմվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

Презентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի մի հատվածը կքանդվի

Հիմա Իրանի հետ սահմանից Հայաստան տանող ճանապարհը վերգետնյա է, այն մի քանի լեռնաշղթայով ու ձորերով է անցնում։ Առաջարկվում է այնտեղ մի քանի թունել փորել։ Դրա միջոցով հնարավոր կլինի շատ ավելի արագ անցնել։

Ագարակ-Քաջարան նոր 32 կիլոմետրանոց ճանապարհը կկառուցվի Եվրասիական զարգացման բանկի տրամադրած 150 միլիոն դոլար վարկով։ Դրա նախագիծն արդեն պատրաստ է։

Նախարարը չի բացառում, որ այդ և այլ հատվածներում թունելները վճարովի կլինեն։ Դա կօգնի գրավել ոչ միայն միջազգային բանկերին, այլև մասնավոր ներդրողներին։ Վճարովի թունելներն անվճար այլընտրանք կունենան` լեռնային ոլորանները։

«Այսինքն`պարտադիր վճարովի ճանապարհներ չեն լինելու», — ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ ճանապարհի վճարը կամայական չի լինելու։

«Մենք դա թույլ չենք տա։ Այն չպետք է գերազանցի ճանապարհի տվյալ հատվածում վառելիքի միջին ծախսը», — ասաց նախարարը։

Քաջարան-Ագարակ նախագիծը կլինի «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ հատվածը (տրանշ 4)։ Նախագծի շրջանակում նախատեսվում է վերակառուցել Հայաստանի մայրուղիներն իրանական սահմանից մինչև վրացական։ Որոշ տեղերում ասֆալտը կփոխարինեն բետոնով, որոշ տեղերում էլ կընդլայնեն, մեկ այլ հատվածներում էլ լեռնային ոլորանների փոխարեն ուղիղ հատվածներ կկառուցեն։

Այդ պատճառով Հայաստանով անցնելու ճանապարհը կկրճատվի ինչպես տարածքի առումով (556 կիլոմետրից մինչև 490), այնպես էլ ժամանակային, քանի որ նոր մայրուղում թույլատրերի արագությունը կավելանա։ Առայժմ ֆինանսավորում են գտել ճանապարհի 160 կիլոմետրի կառուցման համար։ Հիմնական վարկատուն Ասիական զարգացման բանկն է։ Մյուս վարկատուներն են Եվրոպական ներդրումային բանկն ու Եվրասիական զարգացման բանկը։

Լրահոս
0