00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանին սիրահար Նինո Կատամաձեն երևանցիների «լարվածությունը կհանի»

© Sputnik / Asatur YesayantsОткрытие ереванского джаз фестиваля, Нино Катамадзе
Открытие ереванского джаз фестиваля, Нино Катамадзе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ջազ երգչուհի Նինո Կատամաձեն Երևանում համերգ կտա։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Հայաստանին ու հայ երաժիշտներին սիրահարված ջազ–երգչուհի Նինո Կատամաձեն համերգ կտա Երևանում սեպտեմբերի 29–ին։ Այս մասին հայտնում է միջոցառման մասին ազդարարող Nino Katamadze & Insight in Armenia ֆեյսբուքյան  էջը։

Караундж - Sputnik Արմենիա
Հայաստանի ամենառոմանտիկ վայրերի լավագույն հնգյակը. այստեղ հաստատ կարելի է սիրահարվել

Հայտնի երգչուհուն՝ Նինո Կատամաձեին, պետք է «ոչ թե հասկանալ, այլ ընդունել մեծ չափաբաժիններով՝ միայնության պրոֆիլակտիկ բուժման համար, որպես սթրեսի պանացեա, ագրեսիայի դեղամիջոց և պատվաստում հոռետեսության դեմ»,-գրված է ֆեյսբուքյան իվենթ-էջում:

Նինո Կատամաձեն համաշխարհային մեծության երգչուհի է, որի վոկալ կարողությունները գրավել են արվեստի գիտակներին աշխարհի բազմաթիվ երկրներից: Նրա արվեստը ջազի, բլյուզի ու world music-ի միքս է: Նինո Կատամաձեն սիրված է ողջ Եվրոպայում իր ձայնի և Insight գործիքային խմբի հետ երկխոսության շնորհիվ: Խմբի կազմում են Գոչա Կաչեիշվիլին (կիթառ), Ուչա Գուգունավան (բաս կիթառ) և Դավիդ Աբուլաձեն (հարվածային գործիքներ):

Ամեն տարի Նինո Կատամաձեի արվեստի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Այսօր Նինոն այն բացառիկ կատարողներից է, ով մշտապես փայլում է իր երաժշտական հնարամտությամբ: Նա դուրս է գալիս բեմ, ու դահլիճը ոտքի է կանգնում: Նրա ձայնը, կատարողական ոճը և այն զգացմունքների ալիքը, որոնք գրավում են ունկնդիրներին, մնում են հիշողության մեջ միանգամից ու ողջ կյանքի ընթացքում:

Նինոն ստեղծագործում է աննկատորեն ու շատ յուրովի: Երգելու նրա ոճը բացառիկ է: Սա «հիմքային» երաժշտություն է՝ զգացողություններից ծնված: Ցանկացած լավ երաժշտություն իր հիմքով ազգային է:

Нино Катамадзе - Sputnik Արմենիա
Նինո Կատամաձե. Հայերն աշխարհի ամենաերաժշտական ազգն են

 Այս երաժշտությունը լսելու համար պարտադիր չէ տիրապետել վրացերենին, լիրիկան հորդում է յուրաքանչյուր բառից ու տողից, իսկ շատ իմպրովիզներ ծնվում են երգչուհու աստվածային ձայնից, որը չունի բառային կաղապարներ. դրանք ոչ թե բառեր են, այլ զգացմուքներ: Նինո Կատամաձե & Insight միությունը բարդ, խելացի, անկեղծ և զգացմունքային երաժշտություն է բարձր արվեստ գնահատողների համար: Դա կյանքի փիլիսոփայական պատում է: Մենք շատ քչերին գիտենք, ովքեր կարող են ձեզ, որպես կարևոր բաղադրիչի, ներգրավել իր ներաշխարհ: Իր հանդիսատեսի հետ խոսելիս նա ասում է. «Առանց ձեզ երաժշտությունը չի ստացվի»: Նրա համար ապրելն ու երգելն անբաժան են, սա անապական ֆոտոսինթեզ է, որով նա ապրում է ու կիսում է այդ կյանքը Insight խմբի երաժիշտների հետ:

Նինո Կատամաձեն ու Insight խումբն իրենց կատարումները մեզ կնվիրեն Երևանի տոնին: Միացեք մեզ ու դարձեք հանրահայտ երաժիշտների երևանյան պատումի մասը:

Լրահոս
0