00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հացը տեղ-տեղ թանկացել է. պատկան կառույցը թանկացման հիմք չի տեսնում

© Sputnik / Aram NersesyanХлеб
Хлеб - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան որոշ վաճառակետերում թանկացել է հացն ու հացամթերքը։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Այսօր առավոտյան հայաստանցիները խանութներում տհաճ անակնկալի են բախվել։ Որոշ խանութներում շուրջ 10 դրամով թանկացել է 1 կգ–անոց հացը, շուրջ 20 դրամով` խմորեղենի տարբեր տեսակները։

Երևանի Ավան համայնքի խանութներից մեկի վաճառողուհին մեզ հետ զրույցում հայտնեց, որ հացի գինն իրենց մոտ չի փոխվել։ Բայց թանկացել են քաղցրավենիքի որոշ տեսակներ։

Арбуз - Sputnik Արմենիա
Ձմերուկն ու լոլիկը շոգին չդիմացան. գյուղնախարարությունը մեկնաբանում է գների բարձրացումը

Ընդ որում` գործարանի ներկայացուցիչը, վաճառողուհու խոսքով, թանկացումը պատճառաբանել է ալյուրի գնի բարձրացմամբ։

Նույն պատճառաբանությամբ, Նոր Նորք համայնքի խանութներից մեկում թանկացել է այսօր առավոտյան ստացված գործարանային արտադրության հացի գինը։ Այս խանութում վաճառողուհին հայտնեց, որ թանկացել է միայն գործարանային հացի գինը։ «Հացի փռերը շարունակում են նույն գնով առաքել»,– ասաց նա։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) մեզ հայտնեցին, որ ալյուրի շուկայում թանկացում չի արձանագրվել։ Հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը շուկայի վերջին դիտարկումն անցկացրել է այսօր։

«Դիտարկման ընթացքում ալյուրի շուկայում գնի փոփոխություն չի արձանագրվել։ Միջին որակի ալյուրի 1 կգ–ը Երևանյան վաճառակետերում վաճառվում է միջինը 202 դրամով»,– ասաց Գայանե Սահակյանը` հավելելով, որ ալյուրի այդ գինն անփոփոխ է մնացել առնվազն վերջին 1 ամսվա ընթացքում։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2018թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 67, 872.7 տոննա ալյուր, ինչը 2017 թ.-ի համեմատ 16.5%-ով քիչ է ։

Լրահոս
0