00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ նկարիչը բիբլիական կերպարներ է ստեղծում թղթից ու ալյումինից. տեսանյութ

© Sputnik / Кристина Афанасьева / Անցնել մեդիապահոցХрам Гроба Господня в Иерусалиме
Храм Гроба Господня в Иерусалиме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարեն Սարգսյանի հավաքածուում կարելի է տեսնել Դավիթ արքայի, Սողոմոնի և Կյուրոսի, Երուսաղեմի խաչակիրների թագուհի Մելիսենդայի և այլ հայտնի կերպարների արձանիկներ։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հայ նկարիչը Երուսաղեմի պատմությունից վերցրած թղթե և ալյումինե կերպարներ է ստեղծում, հայտնում է Times of Israel-ը։

Իր ժամանակավոր արվեստանոցում Կարեն Սարգսյանը պատմական ֆիգուրների վառ հավաքածու ունի։ Այնտեղ կարելի է գտնել Դավիթ արքայի, Սողոմոն թագավորի, Պարսից արքա Կյուրոս Մեծի, Երուսաղեմի խաչակիրների թագուհի Մելիսենդայի, Սուլեյման Առաջինի և Աննա Տիխոյի արձանիկները։ Բոլոր այս մարդիկ մեծ ազդեցություն են թողել Երուսաղեմի վրա։

«Հրեաների պատմությունն ու պատմությունը չեմ տարանջատել։ Այս մարդիկ համընդհանուր պատմության մի մասն են դարձել», — ասել է Սարգսյանը։

Շուտով նրա գործերը կտեղափոխվեն ժամանակավոր «կացարան»` «Դավթի աշտարակի» թանգարան, և կցուցադրվեն «Քար, թուղթ, մկրատ» ցուցահանդեսի շրջանակում, որը կբացվի հուլիսի 8-ին։

Սարգսյանը հոլանդահայ նկարիչ է, որը հայտնի է իր համարձակ ու արտասովոր քանդակներով։

Ֆիգուրներից մի քանիսը մարդու հասակ ունեն, ստեղծվել են փայտե հիմքի վրա, բայց չափազանց ռեալիստական են` դիմախաղով, վերջույթներով, կարծես ուր որ է կշարժվեն։

Արվեստագետի ուրույն ոճը մշակվել է Ամստերդամի (ուր Սարգսյանը տեղափոխվել է ընտանիքի հետ) հայտնի Rijksakademie գեղարվեստի դպրոցում սովորելու տարիներին։ Իր տեխնիկան նա վերագրում է բռնցքամարտիկի վաղեմի փորձին և քոլեջի տարիներին, երբ անատոմիայի դասընթացներ է անցել և կարողացել է հասկանալ, թե ինչպես է շարժվում մարմինը։

Առաջին անգամ նա սկսել է թղթով աշխատել ավելի քան 20 տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր Սարգսյանը ներկայացել է միջազգային ասպարեզում, այդ թվում` Լոնդոնի Tate Moder-ում և Պոմպիդու կենտրոնում։

«Սարգսյանի նոր աշխատանքները, որոնք ստեղծվել են հատուկ այդ ցուցահանդեսի համար, Երուսաղեմի պատմական կերպարների բացառիկ, ժամանակակից մեկնաբանություններ են», — ասել է «Դավթի աշտարակ» թանգարանի ղեկավար և գլխավոր պահապան Էյլաթ Լիբերը։

Սարգսյանը կնոջ հետ Երուսաղեմ է ժամանել երեք ամիս առաջ։ Նրանք 100 կգ ալյումին և ավելի քան 2500 դանակ են տարել իրենց հետ` ծրագրելով 9 աշխատանք ստեղծել մինչև հուլիսյան ցուցահանդեսի բացումը։

Լրահոս
0