00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Leopard»–ներ Գերմանիայից. կհաջողվի՞ արդյոք Ադրբեջանին ձեռք բերել գերմանական զենք

© AP Photo / Mindaugas KulbisСолдаты немецкой армии загружают танк Leopard 2 на железнодорожной станции Сестокай (24 февраля 2017). Литва
Солдаты немецкой армии загружают танк Leopard 2 на железнодорожной станции Сестокай (24 февраля 2017). Литва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիան վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված հրաժարվում էր Արցախյան հակամարտության կողմերին զենք վաճառել։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Գերմանիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը մոտ ապագայում բացառվում է, Sputnik Արմենիային ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Արա Մարջանյանը։

Ավելի վաղ գերմանական մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Rheinmetall ընկերությունը մտադիր է Բաքվի հետ գործարք կնքել։ Ադրբեջանական ԶԼՄ–ներում «Leopard արտադրողների» հետ համագործակցության մասին հոդվածներ էին հայտնվել։

Вертолет Bell 407 - Sputnik Արմենիա
Իտալիա, թե՞ Պակիստան. ինչպես են ամերիկյան ուղղաթիռները հայտնվել Ադրբեջանում

«Ինչքան գիտեմ, կոնցեռնը կոնկրետ պարզաբանել է, որ մտադիր չէ տանկեր, զենք և տեխնոլոգիաներ մատակարարել։ Վերջին տասնամյակի ընթացքում Գերմանիան անշեղորեն հետևում էր Արցախյան հակամարտության կողմերին զենք չտրամադրելու քաղաքականությանը», – ասաց Մարջանյանը։

Այլ հարց է, որ աշխարհում ռազմական տեխնոլոգիաների սև շուկա գոյություն ունի, այդ պատճառով Ադրբեջանին հասանելի են դառնում կրկնակի նշանակության տեխնոլոգիաները։ Օրինակներից մեկը` Bell-412 ամերիկյան ուղղաթիռներն են։

Դեռ մի քանի տարի առաջ մամուլը հոդվածներ էր հրապարակել այն մասին, որ Ադրբեջանն ուղղաթիռների համար նախատեսված տուրելներ է կարողացել ձեռք բերել։ Նրանց սարքը հեշտությամբ քաղաքացիական ուղղաթիռը ռազմականի է վերածում։

«Կրկնակի նշանակության ապրանքների փոխանցման միջազգային մեխանիզմները կարելի է շրջանցել», – ասաց Մարջանյանը։

Փորձագետը նշեց, որ ժամանակին Միացյալ Նահանգներն արգելել էր Space Loral (SSL) ընկերությանն արտադրանք մատակարարել Չինաստան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միևնույն ընկերությունն Ադրբեջանի համար հեռահաղորդակցական արբանյակ կարտադրի։

Ի տարբերություն Գերմանիայի կամ այլ երկրների, ԱՄՆ–ում այսպես կոչված ITAR հատուկ մեխանիզմ է գործում, որը կանխում է կրկնակի նշանակության զենքերի փոխանցումը հակամարտող կողմերին։

Ինչպես նշեց Մարջանյանը, Հայաստանն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի Ադրբեջանի կողմից համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի, հրթիռներ և տանկեր ձեռք բերելու վրա։

На совете безопасности Армении премьер-министр Никол Пашинян представил нового секретаря СБ Армена Григоряна (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ պաշտոնյան Բաքվին մատակարարված զենքի հարցով դիմել է Բելառուսի դեսպանին

«Գերմանիայի կողմից տանկերի կամ այլ թռչող զենքի վաճառքը բացառվում է մոտ հեռանկարում», – նշեց Մարջանյանը։

Բայց Ադրբեջանը ինտենսիվ, բազմապլան տեղեկատվական պատերազմ է վարում տարածաշրջանում լարվածությունը սրելու և «պսիխոզի» տարածման ուղղությամբ։

Փորձագետն ասաց, որ Բաքուն չի խնայում այն տեղեկատվական կեղծիքները, որոնք կարող են վնաս հասցնել Հայաստանի և այլ երկրների հարաբերություններին։

Այս ամենին կարելի է հանգիստ վերաբերվել, սակայն չկորցնել զգոնությունը, կարծում է Մարջանյանը։

Նշենք, որ հունիսի կեսերին Ջոն Թեյլոր գերմանական ընկերության ներկայացուցիչը և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության այն ժամանակվա նախարար Յավեր Ջամալովը (վերջերս նա մահացել է – խմբ.) «հետագա երկկողմ համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել։

Գերմանական կոնցեռնի հաղորդմամբ` փաստաթղթում ընդգծվում է, որ Rheinmetall–ը ԵԱՀԿ–ի էմբարգոյի տակ չմտնող ծառայություններ կմատուցի։

ԱԺ պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր հերթին հայտարարեց, որ մտադիր է պաշտոնապես դիմել ԳԴՀ Բունդեսթագի գործընկերներին տվյալ հարցով պարզաբանում ստանալու և իրենց ուշադրությունը սույն խնդրին վրա հրավիրելու համար։

Լրահոս
0