00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեծ Եվրասիան» կարող է միավորել Հայաստանն ու Ադրբեջանը. Կուզմինա

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցЗаседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи
Заседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետաքրքրությունների տեղաշարժը դեպի եվրասիական մայրցամաք կնպաստի հակամարտող կողմերի ինտեգրմանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի  — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Դժվար թե արժե ակնկալել, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միություն կմտնի, սակայն մշակվելու  են Ռուսաստանի ու միավորման այլ մասնակիցների հետ փոխներգործության այլ ձևաչափեր։  Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի բաժնի վարիչ Ելենա Կուզմինան։ 

Մամուլն ու փորձագետներն անընդհատ խոսում են այն մասին, որ Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ մտնել։ Երևանում ուշադիր հետևում են այդ քննարկումներին, նշելով, որ կարող են վետո դնել այս ինտեգրացիոն նախագծին Բաքվի անդամակցությանը։ Մասնավորապես` վետոյի հնարավորության մասին ակնարկում էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում։

Пресс-секретарь НК Роснефть Михаил Леонтьев - Sputnik Արմենիա
Շատ ցավոտ էր. Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Լեոնտևի հետ կապված միջադեպը

Սակայն Կուզմինան կարծում է, որ Ադրբեջանը «չի բավարարվելու» ԱՊՀ շրջանակում ազատ տնտեսական գոտու մասին պայմանագրով։ Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ երկրները ներառված են նաև Համագործակցության կազմում, Բաքուն զարգացնելու է առևտրային ու տնտեսական հարաբերությունները նրանց հետ այդ պայմանագրի շրջանակում։ Փորձագետի կարծիքով` Մոսկվան ու Բաքուն բազում ընդհանուր շահեր ունեն։

Ադրբեջանը հետաքրքրում է  Ռուսաստանին առաջին հերթին տրանսպորտային շփումների առումով։ Այս պահին շատ լուրջ է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի միջով «Հյուսիս –Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ուղղություններից մեկի ձևավորման հարցը։

«Ինչպես հայտնի է, Իրանը հիմա ավարտին է հասցնում երկաթգծի իր հատվածը մինչև ադրբեջանական սահման։ Այս նախագիծը շատ կարևոր է իր մեջ ներառված երկրների համար։ Հետագայում նախագիծը կարող է լինել եթե ոչ այլընտրանք, ապա,  հնարավոր է,  լրացում «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» չինական նախագծին», – նշեց Կուզմինան։

Железная дорога - Sputnik Արմենիա
Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը կանգնել է. Երևանը կարող է շրջանցել Բաքվին

Մոսկվան ու Բաքուն ակտիվացնում են նաև էներգետիկ համագործակցությունը` «Գազպրոմը» վերականգնել է Ադրբեջանի գազի մատակարարումները։ Մերձկասպյան հանրապետությունը գազի լրացուցիչ ծավալների խիստ կարիք ունի, Տրանսանատոլիական գազատարը լցնելու համար։ Հետագայում Ադրբեջանը ոչ միայն ռուսական, այլև թուրքմենական գազի կարիք կունենա։

Բացի այդ, բավականին արագ է  զարգանում երկու երկրների միջև գյուղատնտեսական ապրանքների առևտուրը։

«Ադրբեջանը միրգ ու բանջարեղեն է մատակարարում, Ռուսաստանը` հացահատիկ։ Միաժամանակ ադրբեջանական մատակարարումները չեն մրցում հայկականների հետ, քանի որ ռուսական շուկան շատ մեծ է», – հավելեց Կուզմինան։

Ռուս–ադրբեջանական տնտեսական համագործակցությունը տվյալ փուլում քաղաքական ինտեգրման չի ձևափոխվի` հաշվի առնելով թեկուզ միայն Երևանի ու Բաքվի միջև եղած հակասությունները, նաև թուրքական գործոնը։ Այս ամենը կարող է արգելակել Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելը։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян - Sputnik Արմենիա
Հայաստանը երբեք մի գործընկերոջ հետ հարաբերությունները չի կառուցել մյուսի հաշվին

«Սակայն ինչպես հայտնի է, հիմա «Մեծ Եվրասիա» նախագիծն է կառուցվում։ Ընդ որում` կա ռուսական տարբերակ, որի հիմքը ԵԱՏՄ–ն է, և կա չինական։ Դեռ անհայտ է` դրանցից որն է իրականացվելու։ Ամենայն հավանականությամբ, դա ինչ-որ միջանկյալ տարբերակ կլինի։ Բնականաբար, ինչպես Հայաստանը, այնպես էլ` Ադրբեջանը, ցանկացած դեպքում ներառվելու են այդ նախագծում», – հավելեց Կուզմինան։

Փորձագետը դժվարանում է  ասել, թե ինչ ձևով կլինի այդ համագործակցությունը։ Հետաքրքրությունների տեղաշարժը դեպի եվրասիական մայրցամաք  հօգուտ հակամարտող կողմերի ինտեգրմանը, այլ ոչ թե` անջատմանն  է խոսում։

Լրահոս
0