00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս գործարարները Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգացել են հենց մաքսատանը

© Sputnik / Asatur YesayantsФорум "ЕАЭС Армения - сотрудничество" (2 июня 2018). Цахкадзор
Форум ЕАЭС Армения - сотрудничество (2 июня 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ազդել է նաև հայ-ռուսական գործարար համագործակցության վրա. ռուս գործարարները մենաշնորհի ազդեցությունը չեն նկատում, մաքսատանն էլ օրերով չեն սպասում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Իշխանափոխությունից հետո հայ գործարարները Հայաստանում փոփոխություններ են նկատում: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՌԴ փոքր ու միջին արտահանողների ասոցիացիայի նախագահ Յուրի Շուրիգինը:

«Եթե նախկինում Հայաստանում առևտրային մենաշնորհներ կային մի շարք ապրանքախմբերի մասով՝ հավի միս, շաքարավազ և այլն, ապա հիմա մաքսատանը դրանք շատ հանգիստ ու արագ ձևակերպում ու մուտքի իրավունք են տալիս: Եթե նախկինում դա մի քանի օր էր տևում, ապա հիմա` ընդամենը 40 րոպե»,- ասաց նա:

Միակ բանը, որ Շուրիգինի համար անհասկանալի է մնում, այն է, թե ինչպես Հայաստանին հաջողվեց այդքան կարճ ժամանակահատվածում այդպիսի մեծ փոփոխություններ իրականացնել:

© Sputnik / Nelli DanielyanՅուրի Շուրիգին
Юрий Шурыгин - Sputnik Արմենիա
Յուրի Շուրիգին

Ռուսաստանցի հյուրը մեր երկիր է եկել Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի հրավերով՝ մասնակցելու Ծաղկաձորում կազմակերպված «ԵԱՏՄ՝ Հայաստան-համագործակցություն» գործարար համաժողովին: 

Նման հանդիպումները, Շուրիգինի դիտարկմամբ, թույլ են տալիս գործարար կապեր ձևավորել ու դրանց միջոցով դուրս գալ նաև երրորդ երկրների շուկաներ:

Заседание правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կառավարությունը բանակցություններ է վարում արտասահմանյան 10 նոր ներդրողի հետ

«Յարոսլավի մարզից ռուսական ընկերությունները փորձում էին իրանական շուկա մուտք գործել, բայց պարսկերենի չիմացությունն ու տեղի մենթալիտետի անտեղյակությունը լուրջ խոչընդոտ էին: Հայկական կողմն առաջարկեց աջակցել, և ռուսական ընկերությունը սկսեց Հայաստանի միջոցով արտահանումներ իրականացնել դեպի Իրան»,- ասաց ռուսաստանցի հյուրը՝ ավելացնելով, որ հայ գործարարների հետ աշխատելը ոչ միայն դժվար չէ, այլև հաճելի է. այստեղ լիակատար փոխըմբռնում ու պատրաստականություն կա:

Միակ հանգամանքը, որ անհանգստացնում է ռուս գործընկերներին, Շուրիգինի խոսքով, Հայաստանի սահմանափակ շուկան է:

Ռուսաստանից ժամանած մեկ այլ մասնակցի՝ ՌԴ Տոմսկի շրջանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Էդուարդ Բելյաևի կարծիքով, հակառակը՝ հայաստանյան փոքր շուկան խոչընդոտ չէ գործարար հարաբերությունների զարգացման համար:

«Եթե համեմատենք Ուզբեկստանի, Ղազախստանի շուկաների հետ, որոնք հսկայական են, դրանք, իհարկե, տնտեսական առումով ավելի շահավետ են, բայց հարմարավետության ու բարեկամական հարաբերությունների տեսանկյունից Հայաստանն, անշուշտ, թիվ մեկ ցանկալի առևտրային գործընկերն է Ռուսաստանի համար: Եթե առաջնորդվենք միայն մասշտաբներով, ամեն ինչ կավարտվեր միայն Ղազախստանով ու Բելառուսով»,- ասաց Բելյաևը:

Նրա խոսքով` ՌԴ պետական ու մասնավոր սեկտորում մեծ հետաքրքրություն կա Հայաստանի միջոցով նաև այլ շուկաներ դուրս գալու ուղիների նկատմամբ:

«Բայց Հայաստանն, իհարկե, ԵԱՏՄ երկիր է, հետևաբար կարևոր է նախ ամուր տեղ գրավել հայաստանյան շուկայում, հետո միայն մտածել ավելի հեռուն գնալու մասին»,- ասաց նա:

Գործարար համաժողովին ներկա էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում լավ դիրքերում է ոչ միայն բիզնես միջավայրի բարելավման, այլև աշխարհագրական ու աշխարհաքաղաքական տեսանկյունից:

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյան

«Մենք լայն հնարավորություններ ունենք ԵՄ-ի GSP+ առևտրային ռեժիմի (Արտոնությունների ընդհանրացված համակարգ), ԵԱՏՄ-ի և Իրանի հետ կապի, ինչպես նաև ԵԱՏՄ-ում երրորդ երկրների ներգրավվածության հարթակ ստեղծելու առումով»,- ասաց նախարարը՝ գործընկերային հարաբերությունների խորացման հարցում կարևորելով կողմերի միջև բաց քննարկումները,հնարավորությունների ուսումնասիրությունը, խնդիրների վերհանումն ու դրանց լուծման ուղիների որոնումը:

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն էլ հայտնեց, որ 2-օրյա համաժողովի ընթացքում արձանագրված հարցերը հետագայում կներկայացվեն ԵԱՏՄ քարտուղարություն, որտեղ դրանք արդեն քննարկման առարկա կդառնան անդամ երկրների բարձր մակարդակներում:

Լրահոս
0