00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտեղ է թաղված շան գլուխը. «Տաշիրը» կարող էր գրավ դնել «Բարձրավոլտ ցանցերի» բաժնետոմսերը

© Sputnik / Nelli DanielyanСтроительство армяно-иранской высоковольтной электрической сети
Строительство армяно-иранской высоковольтной электрической сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կառավարության և «Տաշիր Կապիտալ» ընկերության պայմանագրում «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հետ կապված եղել են մեծ ռիսկեր, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խմբի հավատարմագրային կառավարման հանձնելը կարող էր վնասել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, ուրբաթ լրագրողներին ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Министр энергетических инфраструктур и природных ресурсов Артур Григорян - Sputnik Արմենիա
Արթուր Գրիգորյանը պարզաբանում է` ինչու է խզվել «Տաշիր կապիտալի» հետ գործարքը

Նրա խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ բարձրավոլտ ցանցերը տնօրինում է պետությունը, ինչը չի կարելի ասել բաշխիչ ցանցերի մասին։

Ինչպես նշեց փորձագետը, «Տաշիրի» հետ կնքած պայմանագրի համաձայն` նրանք կարող էին կառավարել նաև բաժնետոմսերը։

«Իմ խորին համոզմամբ` դա կարող էր վնասել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։ Կստեղծվեին պայմաններ, որտեղ մի ընկերությունը կարող էր կարևոր դեր խաղալ երկրում սակագնային քաղաքականությունը որոշելու մեջ», — ասաց Դավթյանը։

Նա նշեց, որ 2017թ-ին կառավարությունը հայտարարել է շուկայի ազատականացման մասին, բայց այդ պայմանագիրը հակասում էր նրանց ասածին։

Ազատականացման ընթացք բռնած պետությունը չի կարող թույլ տալ մի ընկերությանը և՛ արտադրել («Տաշիրը» ղեկավարում է Հրազդան ՋԷԿ-ը, նախատեսվում է Շնող ՀԷԿ-ի շինարարությունը) և՛ տեղափոխել («Բարձրավոլտ էլեկտրացանցեր»), և՛ բաշխել («Հայաստանի էլեկտրական ցանցեր») էլեկտրաէներգիա։

Բացի այդ, ավելի վաղ «Տաշիրն» արդեն վարկ վերցրել է ՀԷՑ-ի բաժնետոմսերի 70 տոկոսը գրավ դնելու հաշվին։ Բնականաբար, դա անդրադարձել է սակագների վրա։ «Բարձրավոլտ ցանցերի» վերաբերյալ պայմանագրի կետերից մեկը ենթադրում է նույն մոդելը։

Պայմանագրից բխող մեկ ուրիշ վտանգ էլ կա. «Տաշիր» ընկերությունը Վրաստանում թրեյդինգային ընկերություն է ստեղծել, որը պետք է այնտեղից էժան էներգիա վաճառեր Հայաստանին։

Հասկանալի է, որ բիզնեսի տեսանկյունից «Տաշիրի» գործողությունները տրամաբանական են, որովհետև Վրաստանն ապահովում է տարածաշրջանում էլեկտրաէներգիայի ամենացածր գինը։ Այնուամենայնիվ, դա խոսում է այն մասին, որ «Տաշիրը» ձգտել է Հայաստանում ոչ թե նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, այլ նաև ապահովել մարժինալ շահույթ։

«Վտանգն այն է, որ Հայաստանը, որը դեռ 60-ականներից ավանդաբար դիտարկվել է որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա ներկրող»,- ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կարելի է բարձրացնել բացառապես էլեկտրաէներգիայի ակտիվ արտահանման օգնությամբ։ Դա նաև թույլ կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի գները հենց Հայաստանում, նշեց Դավթյանը, առավել ևս, որ Հայաստանում կա գեներացվող հզորությունների զգալի ներուժ. այսօր օգտագործվում է մոտ 2300 ՄՎտ` առավելագույն 3555 ՄՎտ-ից։

Լրահոս
0