00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում իրանական գազը չի կարող մրցել ռուսականի հետ. փորձագետ

© AFP 2024 / GENT SHKULLAKUСтроительство газовой трубы
Строительство газовой трубы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բացի ավելի ցածր գնից, իրավիճակի վրա ազդում է ենթակառուցվածքի պատկանելությունն ու գազի որակը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Իրանից Հայաստան մատակարարվող գազը ներկա պահին չի կարող մրցել ռուսականի հետ, լրագրողներին ասաց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

«Իրանական կողմը, համենայնդեպս, վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանին գազի օպտիմալ սակագին չի առաջարկել։ Այդ փաստն արձանագրում են ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները։ Նախարարը հայտարարեց, որ սահմանին իրանական գազն արժե 165 դոլար», – ասաց Դավթյանը։

Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է Հայաստանը ռուսական և իրանական գազը միախառնելով` Իրանից շահույթ ստանում

Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նոր նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել էր, որ իրանական գազը Հայաստանի համար ռուսականից 10%–ով թանկ կլինի։

Դավթյանի խոսքով` Հայաստանը ռուսական գազը 150 դոլարով է ձեռք բերում, միևնույն ժամանակ մրցակցային հնարավորությունները պետք է գնահատել ոչ միայն ելնելով կոմերցիոն առաջարկից։

Նա նշեց, որ մեծ նշանակություն ունի նաև ենթակառուցվածքի կառավարումը։ Իրան–Հայաստան գազատարը պատկանում է «Գազպրոմին», խողովակի հզորության հետ կապված բոլոր որոշումները պետք է նրանց հետ համաձայնեցվի։ Այս իրողությունը Հայաստանն ինքն է ստեղծել վերջին 15 տարվա ընթացքում։

Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ իրանական գազը կարող էր մրցակցային լինել 2010, 2013 և 2014 թվականներին, երբ բարձրանում էր ռուսական գազի գինը։

Մյուս կողմից` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռուսական գազի որակն ավելի բարձր է։ Խոսքը իրանական վառելիքի 25-30%–ով ավելի ցածր կալորիականության մասին է։

«Ինչ վերաբերում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, Իրան–Հայաստան գազատարը տեխնիկական և տնտեսական տեսանկյունից կարող է ապահովել այն։ Եթե Ռուսաստանից գազի մատակարարման հետ կապված խնդիրներ լինեն, այդ գազատարը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը», – ասաց Դավթյանը։

Սակայն աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևոր դեր է խաղում հենց ենթակառուցվածքի պատկանելությունը։

Հայաստանին ու Իրանին կապում է դեռևս 2007 թվականին շահագործման հանձնված գազատարը։ Գազատարով մատակարարվող իրանական գազը օգտագործվում է Երևանի ՋԷԿ-ի, և քիչ ծավալներով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար։ Արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը արտահանվում է Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։ Գազատարի տարողունակությունն օգտագործվում է 20%-ով։ Կողմերի միջև բարտերային սխեմա է գործում. Հայաստանը Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Հայաստան մատակարարվող իրանական գազի ընդհանուր ծավալը տարեկան մոտ 400 միլիոն խորանարդ մետր է կազմում:

Լրահոս
0