00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք ապրում ենք 3–րդ հանրապետությունում, որն իրականում ստեղծվել է 100 տարի առաջ. Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Армении Армен Саркисян и представитель фонда "Роберт Погосян и сыновья" Альберт Погосян во время вручения премий деятелям науки и искусства (24 мая 2018). Еревaн
Президент Армении Армен Саркисян и представитель фонда Роберт Погосян и сыновья Альберт Погосян во время вручения премий деятелям науки и искусства (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նախ բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանի առթիվ: Նախագահի խոսքով՝ առաջին հանրապետության շնորհիվ վերականգնվեց մեր կորսված և հարյուրավոր տարիներով սպասված պետականությունը, միաժամանակ, այն հիմք հանդիսացավ Հայաստանի հաջորդ հանրապետության համար: Եթե չլիներ առաջին հանրապետությունը, շատ դժվար էր լինելու Խորհրդային Հայաստանի ստեղծումը: Մեծ հաջողություններ արձանագրելով տնտեսության, գիտության, մշակույթի, կրթության ոլորտներում՝ Հայաստանի երկրորդ հանրապետությունն իր հերթին դարձավ Հայաստանի երրորդ հանրապետության հիմքը:

Церемония чествования десяти лучших спортсменов Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահը «Սպիտակ արջին» պարգևատրել է անձնական զենքով

«Մենք ապրում ենք երրորդ հանրապետությունում, որն իրականում ստեղծվել է 100 տարի առաջ»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել գաղափարների երեք ընդհանրացված խմբի վրա, որոնք յուրովի են բնորոշում օրվա խորհուրդը:

Առաջին պայմանական խումբը նախագահն անվանել է «Մեր տունը», նրա մեջ ներառելով հայրենիքը, մեր տուն հայրենին, մեր մեծ հայրենիքը, որը կորցրել ենք: «Մեր տուն» ասելով` ես հասկանում եմ մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի,-ասաց նախագահը,-«Մեր տուն» ասելով հասկանում եմ մեր ողջ հարստությունը, այդ թվում և՝ բնական ռեսուրսները, թե ինչպես են դրանք օգտագործվում: Ես հասկանում եմ մեր հոգևոր արժեքները, մեր եկեղեցին, մեր քաղաքացուն, ՀՀ Սահմանադրությունը, կառավարությունը, Ազգային ժողովը և բոլոր այն անձանց, որոնք իրենց ներդրումն են բերում պետականության կառուցմանը»:

Գաղափարների երկրորդ խումբը Հանրապետության Նախագահը պայմանականորեն կոչել է «Մեր անվտանգությունը», որը սահմանին կանգնած մեր զինվորն է, այն զորավարը, որն առաջնորդելու է այդ զինվորին: «Մեր անվտանգությունը» նախ և առաջ Արցախի Հանրապետության անվտանգությունն է և Արցախի հարցի արդար լուծումը: «Մեր անվտանգությունը» պետական ծառայության այն բոլոր մարմիններն են, որոնք ըստ Սահմանադրության պետք է ապահովեն մեր բնականոն կյանքը: Անվտանգության գաղափարի մեջ Արմեն Սարգսյանը կարևորել է այն տնտեսությունը, որը պետք է ապահովի երկրի ապագան և զարգացումը: Այն բոլոր գաղափարները և գործիքները, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության միջազգային անվտանգությանը և միջազգային կեցությանն ազգերի միասնական ընտանիքում, նույնպես ներառված են «Մեր անվտանգությունը» գաղափարի մեջ։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություն
Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություն - Sputnik Արմենիա
1/6
Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություն

2/6

3/6

4/6

5/6

6/6

Պայմանական երրորդ խումբը, երկրի ղեկավարի խոսքով, «Մեր անցյալը, այսօրը և ապագան» անվանումն ունի:«Այս խումբը մեր մշակույթն է, գիտությունը և կրթությունը,-նշել է նախագահը,-Մենք հարյուրավոր տարիներ պետություն չենք ունեցել, բայց կարողացել ենք գոյատևել, որովհետև եղել ենք հայ ոչ միայն ծագումով, այլ նաև ոգով, որովհետև հավատացել ենք Աստծուն, որովհետև հավատացել ենք, որ ունենք երկիր և մեր տունը, որովհետև հավատացել ենք, որ այն մերն է, և մեկ օր պետք է վերադառնանք այդ տունը: Որովհետև հավատացել ենք, որ մեր անվտանգությունը կարևոր է, և եթե մենք այն չապահովենք, ապա կունենանք երկրորդ եղեռն»: Նախագահը մեր պետության, երկրի, հավատքի, երազանքի կողքին կարևորել է լավ կրթությունը և մշակույթը, որը մեր ինքնության մեծ մասն է կազմում:

Շնորհակալություն հայտնելով Պողոսյան ընտանիքին և անձամբ պարոն Ալբերտ Պողոսյանին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին և մրցութային հանձնաժողովների անդամներին՝ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին և հաջողություն մաղթել:

Լրահոս
0