00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նաիրիտի» աշխատակիցները բողոքում են Փաշինյանի նստավայրի մոտ

© Sputnik / Ashot SafaryanМитинг работников "Наирита" на проспекте Баграмяна (16 мая 2018). Еревaн
Митинг работников Наирита на проспекте Баграмяна (16 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարանի անվտանգության աշխատակիցներն աշխատանքային պայմանագրեր են կնքել ԱԻՆ–ի հետ։ 2017թ–ի վերջին լրացել է պայմանագրերի ժամկետը, բայց աշխատանքից ազատելու հրաման չի եղել։ Նրանք շարունակել են աշխատել, բայց այդ ընթացքում աշխատավարձ չեն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Բաղրամյան 26 հասցեում` Հայաստանի վարչապետի նստավայրի մոտ, հավաքվել են «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ նախկին և ներկա աշխատակիցներ։ Նրանք պահանջում են վերագործարկել գործարանը և վճարել անցած չորս ամիսների աշխատավարձերը։

Ситуация в Мэрии Еревана (16 мая 2018) - Sputnik Արմենիա
Ցուցարարները ներխուժել են Երևանի քաղաքապետարան, պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

Խոսքը գործարանի անվտանգության աշխատակիցների մասին է, որոնք ավելի վաղ աշխատանքային պայմանագրեր են կնքել ԱԻՆ-ի հետ։ Ինչպես նշեց ձեռնարկության նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, դեկտեմբերի 31-ին լրացել է աշխատանքային պայմանագրերի ժամկետը, բայց մինչև հիմա աշխատանքից ազատելու մասին հրաման չկա։ Նրանք այդ ընթացքում աշխատել են, ապահովել «Նաիրիտի» անվտանգությունը, բայց այդ 4 ամիսների ընթացքում ոչ մի անգամ աշխատավարձ չեն ստացել։

Մի քանի ցուցարարների հրավիրեցին բանակցությունների։ Որոշ ժամանակ անց գործարանի ներկայացուցիչների խումբը` արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի գլխավորությամբ, դուրս եկավ նստավայրից և ներկայացրեց քննարկումների արդյունքները։ Նա հաղորդեց լրագրողներին, որ իրենց ընդունել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արմինե Գևորգյանը։

«Մեր հիմնական պահանջն է, որ լուծվի 116 աշխատակիցների հարցը, որոնց աշխատանքային պայմանագրերի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին։ Մենք նաև չենք ցանկանում, որպեսզի այդ մարդկանց հարցը թողնեն սնանկության հարցերով կառավարչի պատասխանատվությանը։ Հակառակ դեպքում նա ստիպված կլինի վաճառքի դնել գործարանի ունեցվածքը` աշխատավարձի պարտքերը մարելու համար», — ասաց Թադևոսյանը։

«Նաիրիտի» սարքավորումների վաճառքը կնշանակի, որ գործարանն այլևս երբեք հնարավոր չի լինի վերագործարկել։ ԱԻՆ-ի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 8 միլիոն դրամ։

«Դա այդքան էլ մեծ թիվ չէ։ Ցանկության դեպքում կառավարությունը կարող է պարտավորեցնել ԱԻՆ-ին վճարել այդ մարդկանց», — կարծում է արհմիության ղեկավարը։ Նա հաղորդեց, որ մայիսի 17-ին գործարանի աշխատակիցները մտադիր են շարունակել ակցիան կառավարության շենքի մոտ։

«Մենք հույս ունենք, որ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցի վերաբերյալ դրական որոշում կընդունի», — ասաց նա։

ԽՍՀՄ փլուզումից հետո իր աշխատանքը դադարեցրած «Նաիրիտ» քիմիական գործարանը մասամբ վերագործարկվել է 1992թ-ին, իսկ 2010թ-ի ապրիլից ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքները ֆինանսական ճգնաժամի պատճառով։

Այս պահին գործարանի պարտքը մոտ 50 միլիարդ դրամ է։ Աշխատավարձերի պարտքը կազմում է 5,4 միլիարդ դրամ, իսկ բյուջեի դիմաց պարտավորությունները` 10 միլիարդ դրամ։

Լրահոս
0