00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորին եմ փնտրում. կանադահայ գեղասահորդուհին բաժանվել է զուգընկերոջից

© Photo : Robin RitossФигуристы Тина Карапетян и Симон Пру-Сенекал
Фигуристы Тина Карапетян и Симон Пру-Сенекал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու–Սենեկալն այլևս մրցումների ժամանակ միասին Հայաստանի պատիվը չեն պաշտպանելու։ Այժմ Թինան նոր զուգընկեր է փնտրում։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանի գեղասահքի հավաքականի ներկայացուցիչ Թինա Կարապետյան-Սիմոն Պրու–Սենեկալ պարային դուետը փլուզվեց։ Այս մասին Facebook սոցցանցի իր էջում հայտնել է գեղասահորդուհի Թինա Կարապետյանը։

Фигуристы Тина Карапетян и Симон Пру-Сенекал - Sputnik Արմենիա
Թինա Կարապետյան. «Հայաստանում զգում եմ ինչպես տանը»

Զույգն ապրում և մարզվում է Կանադայում, սակայն միջազգային մրցումներին հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի կազմում։

«Երեք տարվա համատեղ ելույթներից հետո մենք որոշեցինք տարբեր ճանապարհներով գնալ։ Սիմոնին ապագայում հաջողություններ եմ մաղթում, իսկ ինձ մաղթում եմ նոր գործընկեր գտնել, որը ինձ հետ 2022 թվականին Օլիմպիադա կմեկնի», – գրել է գեղասահորդուհին։

Թինան խնդրել է ընկերներին և բաժանորդներին օգնել նրան այդ հարցում։ Եթե հանկարծ որևէ մեկը լավ գեղասահորդ գտնի, առանց ամաչելու կարող է դիմել գեղասահորդուհուն կամ նրա մարզիչներին։

«Շնորհակալ եմ բոլորիդ ձեր աջակցության համար, շատ շնորհակալ եմ», – գրել է կանադահայ գեղասահորդուհին։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Կարապետյան–Սենեկալ զույգն անում էր հնարավոր ամեն բան, 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Գերմանիայում անցկացված ռեյտինգային մրցաշարը վերջին շանսն էր օլիմպիական ուղեգիր նվաճելու համար։ Սակայն զույգը միայն 8-րդ տեղում հայտնվեց։

Ավելի ուշ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայում նշել էին, որ հայ գեղասահորդներին անարդար կերպով զրկել էին Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։ Թինա Կարապետյան–Սիմոն Պրու–Սենեկալ զույգը Հայաստանի հավաքականի կազմում ելույթ է ունեցել երեք տարի անընդմեջ։

Լրահոս
0