00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայմանավորված խաղերը որպես չարիք կամ «Շիրակը» կարող է դուրս գալ առաջնությունից

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутбол. Кубок конфедераций-2017. Матч Камерун - Австралия
Футбол. Кубок конфедераций-2017. Матч Камерун - Австралия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ավարտից երեք տուր առաջ գրանցված աննախադեպ երևույթը, որը կապված էր «Շիրակ» թիմի մարզական տնօրեն Արարատ Հարությունյանի հետ, շարունակում է մնալ մեր ֆուտբոլային աշխարհի թիվ մեկ քննարկվող հարցը:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Բարձրագույն խմբի առաջնությունում Գյումրու «Շիրակը» հավակնում էր չեմպիոնական տիտղոսի ու մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ երեք միավորի առավելություն ուներ «Ալաշկերտի» նկատմամբ: Բայց 27-րդ տուրում «Բանանցին» հաղթելուց հետո գյումրեցիները երկար չուրախացան: Պարզվեց, որ պայմանավորված խաղ անցկացնելու փորձ է եղել:

Футболист на поле - Sputnik Արմենիա
Ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է «Շիրակի» մեղադրանքներին՝ նշելով, որ ապացույցներ կան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն, ի գիտություն ընդունելով «Բանանցի» պաշտպան Էդվարդ Կպոդոյի փոխանցած տեղեկությունը, անհերքելի փաստեր է ստացել, որ «Շիրակի» մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է կաշառել Կպոդոյին այդ խաղում գյումրեցիների համար նպաստավոր արդյունքի հասնելու համար, ցմահ որակազրկեց Արարատ Հարությունյանին, «Շիրակը» տուգանվեց 7մլն դրամով, և Գյումրու թիմից հանվեց 12 միավոր:

Այսինքն «Շիրակը» առաջատարի դիրքից նահանջեց չորրորդ հորիզոնական` հայտնվելով սկանդալի կենտրոնում: Իհարկե պայմանավորված խաղերի գործոնը ոչ թե ստվեր, այլ սև բիծ է բերում մեր ֆուտբոլի վրա: Եվ այս չարիքի դեմ առնելու համար հարկավոր են համապատասխան քայլեր: Ու այդ քայլը եղավ կարգապահական կոմիտեի որոշումը, ինչի հետ համաձայն չեն «Շիրակ» ակումբում:

Ըստ «Շիրակի» ղեկավարության` Արարատ Հարությունյանը գործել է սեփական նախաձեռնությամբ` տեղյակ չպահելով ակումբին իր որոշումների մասին: Եվ հետևաբար պատիժ պետք է կրի միայն Հարությունյանը, այլ ոչ թե թիմն ու բոլոր ֆուտբոլիստները: Եվ ակումբը պաշտոնապես հայտարարեց. որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ փաստ չունի, որ «Շիրակը» ներգրավված է եղել նման առաջարկ ներկայացնելու որևէ գործընթացում և ՀՖՖ որոշումը ապօրինի է։

Բացի այդ, Գյումրու ակումբը տեղեկացրեց, որ եթե իր բողոքարկման ընթացքում ՀՖՖ-ն ապօրինաբար կիրառի սույն որոշումը, ապա «Շիրակ» ֆուտբոլային ակումբը՝ բոլոր թիմերով, պարտադրված կլինի լքել բոլոր առաջնությունները:

Футбол. Лига чемпионов. Матч ЦСКА - ПСВ - Sputnik Արմենիա
«Շիրակին» կտուգանեն յոթ միլիոն դրամով հակառակորդի մարզիկին կաշառելու պատճառաբանությամբ

Հավելենք, որ կարգապահական կոմիտեն առաջնորդվել է կանոնակարգով, և դրանից դուրս ոչ մի որոշում չի կայացվել: Սակայն հիմա արդեն այլ հարց է կարևոր դառնում: Դժվար է պատկերացնել, որ Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կհրաժարվի իր որոշումից (չնայած չի կարելի բացառել, որ բանակցությունների ընթացքում ամեն ինչ կարող է և փոխվել): Բայց փաստն այն է, որ «Շիրակը» կարող է լքել մեր առաջնությունը, և մրցաշրջանը կավարտեն 5 թիմեր, ինչն արդեն իսկ մեծ հարված է մեր առաջնության հեղինակությանը: Առանց «Շիրակի» դժվար է պատկերացնել մեր առաջնությունը, բայց մյուս կողմից էլ կա օրենք, և բոլոր թիմերը պետք է հավասար լինեն այդ օրենքի առջև: Իսկ այն, որ բոլոր միջոցներով պետք է պայքարել պայմանավորված խաղերի դեմ, կասկածից վեր է:

Պարզապես այս իրավիճակում պայմանավորված խաղ չի եղել, այլ եղել է դրա կազմակերպելու փորձ: Բայց միևնույնն է` «Շիրակի» նկատմամբ արդեն համապատասխան որոշում է կայացվել, ու տուժել է ոչ միայն Արարատ Հարությունյանը, այլ նաև ամբողջ թիմը: Իսկ եթե «Շիրակը» դուրս գա առաջնությունից, կտուժի ոչ միայն Շիրակի մարզը, այլ Հայաստանի առաջնությունը:

Ֆուտբոլում պայմանավորված խաղեր անցկացնելու բազմաթիվ օրինակներ կան: Ճանաչված ակումբներ են տուժել այս ոչ ցանկալի երևույթի պատճառով: Ժամանակին իտալական «Յուվենտուսը» այդ պատճառով հեռացվեց Ա սերիայից ու մեկ մրցաշրջան հանդես եկավ ցածր լիգայում: Հայաստանում էլ մի քանի տարի առաջ պայմանավորված խաղեր անցկացնելու համար ազատազրկվեցին «Ուլիսի» և՛ ֆուտբոլիստներ, և՛ մարզիչներ: Հուսանք, որ ՀՖՖ-ի ու «Շիրակի» միջև կհամաձայնեցվի մի վերջնական որոշում, որը հնարավորություն կտա մրցաշրջանը ավարտել այն կազմով, որով մեկնարկել է:

Լրահոս
0