00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հայերի համար հատուկ ռեժիմ է գործելու

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցКубок чемпионата мира по футболу
Кубок чемпионата мира по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտարարությունում նշվում է, որ անվտանգության նկատառումներով ԱԱ-2018-ի ժամանակ Ռուսաստանի որոշ քաղաքներում մայիսի 25-ից հուլիսի 25-ը գործելու է հատուկ ռեժիմ:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնությանը մեկնել ցանկացող հայ երկրպագուների համար:

Այս մասին նախարարության թվիթերյան պաշտոնական էջում տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

​Հայտարարությունում նշվում է, որ անվտանգության նկատառումներով ԱԱ-2018-ի ժամանակ Ռուսաստանի որոշ քաղաքներում մայիսի 25-ից հուլիսի 25-ը գործելու է հատուկ ռեժիմ: Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի այդ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է հաշվառվեն Ռուսաստանի ներքին գործերի նախարության համապատասխան տարածքային մարմնում:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացրել էր, որ հատուկ ռեժիմը ենթադրում է ՝ oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում, սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը, նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Ծառայությունը ՀՀ քաղաքացիներին հորդորել էր պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները և հիշեցրել, որ  որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Լրահոս
0