00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երիտասարդի սպանության մեջ կասկածվող դերասանը չկարողացավ մոլորեցնել քննիչներին

© Наира ПогосянЭребуни полицейская машина
Эребуни полицейская машина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում դաժան սպանության մեջ կասկածվող երիտասարդին կտեղափոխեն դատարան։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Շենգավիթում իրականացված դաժան սպանության մեջ կասկածվող Ռազմիկ Հովհաննիսյանը հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին, սակայն ոստիկանների և քննիչների գործողությունների արդյունքում նա հասկացել է, որ չի կարողանում մոլորեցնել իրավապահներին։ Նա կատարվածի մասին բացատրություն է տվել։ Այս մասին հայտնում է shamchyan.com-ը։

Эребуни полицейская машина - Sputnik Արմենիա
Երևանում դաժան սպանության համար կասկածում են դերասանին. տեսանյութ

Շենեգավիթ վարչական տարածքում առանձնակի դաժանությամբ սպանության փաստով հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Դավիթ Սարգսյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ, սակայն Երևան քաղաքի Սիսակյան թաղամասում բնակվող 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով։

Նրան մայիսի 4-ին, գիշերը ժամը 05։30-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել էին ոստիկանները՝ ստացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելու արդյունքում։

Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը ձերբակալվել է մայիսի 4-ին 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու կասկածանքով։ Նա քննչական մարմնին հայտնել էր, որ ինքը դերասան է և նկարահանվել է մի քանի սերիալներում։

Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռք էին բերել տեսանյութ, որը ֆիքսել էր տեսախցիկը, թե ինչպես էր տեղի ունեցել սպանությունը։

Լրահոս
0