00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը պատրաստ չէին դրան, կամ ինչպես խափանվեց քաղաքական կարգավորված համակարգը

© Sputnik / Asatur YesayantsПротестующие перед отделением полиции, где предположительно находится Никол Пашинян (22 апреля 2018). Еревaн
Протестующие перед отделением полиции, где предположительно находится Никол Пашинян (22 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի քաղաքագետ և «Ռուսաստանը միջազգային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդր Լուկյանովը հատուկ Sputnik–ի համար վերլուծել է Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի արտաքին քաղաքական հետևանքները։

Լև Ռիժկով, Sputnik

Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հանրապետությունում, ի սկզբանե որևէ կապ չունեն աշխարհաքաղաքական պայքարի հետ։ Դա զուտ ներքին գործընթացներ են։ Sputnik-ին տված հարցազրույցում ասաց հայտնի քաղաքագետ և «Ռուսաստանը միջազգային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդր Լուկյանովը։

Пресс-конференция Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Ռուս պատգամավորները Փաշինյանից հստակ պատասխան են ակնկալում Ռուսաստանի ու ԵԱՏՄ–ի վերաբերյալ

«Բողոքի ցույցերն առաջացան իշխող կուսակցության և ղեկավարների լուրջ սխալների պատճառով», — կարծում է քաղաքագետը։

Լուկյանովի խոսքով` քաղաքական դաշտի կարգավորված գործընթացը, Սահմանադրության փոփոխումը և Սերժ Սարգսյանի կուսակցության իշխանության պահպանումը խափանվեց։ Պարզվեց` քաղաքացիներն այդքան էլ պատրաստ չէին այդ անփոփոխությանը։

Հայաստանի պայմաններում քաղաքական ուժերին ռուսամետի ու եվրոպամետի բաժանելը, Լուկյանովի կարծիքով, խիստ պայմանական է։

«Ներկա պահին կարևորը իրավիճակի կայունացումն է», — համոզված է փորձագետը։

Փորձագետը նշում է, որ իրավիճակը պետք է կառավարելի լինի, պետք է գործունակ կառավարություն և խորհրդարան լինի։ Սակայն պայքարը դեռ շարունակվում է։ Եթե ցույցերի սկզբում իշխող խումբը լուրջ նոկդաուն ունեցավ, և տպավորություն ստեղծվեց, որ ՀՀԿ-ն պարզապես փլուզվում է, ապա այժմ ակնհայտորեն փորձեր են արվում իրավիճակը սահմանադրական, այլ ոչ թե փողոցային դաշտ վերադարձնելու համար։

Որքանով կստացվի` հարց է, քանի որ, ըստ փորձագետի, նախաձեռնությունն այլևս իշխանությանը չի պատկանում։

Պատասխանատվության զգացում

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Լուկյանովի կարծիքով, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հասկանալի է, որ հայ քաղաքական գործիչների մեծամասնության պես Փաշինյանն էլ է հարկադրված իրատես։

Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Ռուսաստանը և մյուս պետությունները չեն միջամտում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին

Նա հասկանում է, թե ինչ դժվար իրավիճակում է երկիրը։ Փորձագետը հիշեցրեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների արգելափակման, ինչպես նաև արցախյան հակամարտության մասին։

«Այդ ամենը չափազանց վտանգավոր է։ Եվ Հայաստանը, մեծ հաշվով, ընտրություն չունի։ Ռուսաստանից բացի, ոչ ոք չի կարող լինել և չի լինի Հայաստանի անվտանգության երաշխավոր», — ասաց Լուկյանովը։

Քաղաքագետի կարծիքով` կարելի է շտկել երկկողմանի հարաբերությունների որոշակի հարցեր, բայց դա չի նշանակում, որ կարող է արմատական փոփոխություն լինել։

Սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե անկառավարելիության հետ կապված տարբեր էքսցեսներ լինեն։

Քաղաքագետը կարծում է, որ հենց այդ պատճառով է ռուսական կողմն այժմ այդքան ակտիվ հետևում հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներին և հնարավորինս չի միջամտում, բայց փորձում է իր դիրքորոշումը հասցնել հայ գործընկերներին։

Նույնիսկ բողոքի ցույցի առաջնորդներն են հասկանում իրենց պատասխանատվության աստիճանը, համոզված է Լուկյանովը։

ՆԱՏՕ-ն չի կարող լինել Հայաստանում

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը զարգացման արևմտյան ուղղություն ընտրել։ Փորձագետը քիչ հավանական է համարում։

«Ես չեմ ուզում դատողություններ անել այդ թեմայի վերաբերյալ, քանի որ այն բացարձակ մտահայեցողական կոնստրուկցիա է։ Հայաստանում ՆԱՏՕ-ի բլոկ լինել չի կարող։ Քանի որ ՆԱՏՕ-ի բլոկը Թուրքիան է», — ասաց քաղաքագետը։

Показательные выступления на 25-летии Ракетных войск и артиллерии РА - Sputnik Արմենիա
Հնարավոր է` Մոսկվան զգուշացրել է Բաքվին, որ զերծ մնա ակտիվություն ցուցաբերելուց. քաղաքագետ

Եթե Հայաստանում որևէ մեկը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը հնարավոր է, ապա դրանք այն մարդիկ են, որոնք ընդհանրապես չեն հասկանում այն աշխարհը, որում ապրում են, համոզված է ռուս փորձագետը;

Ինչ վերաբերում է Արցախին, քաղաքագետի կարծիքով, տարածաշրջանում խաղաղության միտում չկա։

Նա կարծում է, որ շատ բան է կախված Ադրբեջանի պահվածքից։

Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հանկարծ այս պահն իր համար շահեկան համարի, ապա կփորձի խնդիրը ևս մեկ անգամ լուծել ուժի միջոցով։ Այնուամենայնիվ, դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե իրավիճակը Հայաստանում վերջնականապես քաոսի վերածվի, համոզված է ռուս քաղաքագետը։

Լրահոս
0