00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարապետյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Карен Карапетян
Премьер-министр Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի պաշտոնակատարը խոսել է հայաստանյան վերջին դեպքերի ու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք բանակցությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու համար, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ՝ տեղյակ եք` առաջիկայում պարոն Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում կփորձենք լուծումներ գտնել: Օրակարգը բաց է, և ինչպես ենթադրում են բանակցությունները, յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ»,- ասել է Կարապետյանը:

Նա շեշտել է, որ բոլոր լուծումները պետք է լինեն քաղաքակիրթ և տրամաբանական, Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

«Վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը մեր ժողովրդի համերաշխությունը և համախմբվածությունը ապահովելու համար և չեմ թաքցնում` նույնը ակնկալում եմ նաև մեր գործընկերներից»,- ասել է Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար, ինչը վկայում է Հայաստանում ժողովրդավարության հասունության և պետական մտածողության մասին:

Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на площади Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ» է հրավիրում վարչապետի պաշտոնակատարին

Կարապետյանի կարծիքով` Հայաստանն աշխարհին հստակ ազդակ տվեց, որ ստեղծել է կայուն պետական ինստիտուտներ, ձևավորել ժողովրդավարություն, որն այսօր հաստատակամորեն առաջ է շարժվում:

Վաչապետի պաշտոնակատարն ընդգծել է նաև ոստիկանության և անվտանգության ուժերի դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմը, հանդուրժողականությունը և անմնացորդ ծառայությունը մեր երկրին, ինչպես նաև մեր պայծառ երիտասարդության դերակատարումը:

«Հենց այդ երիտասարդությունն է մեր ապագան, և հենց նրանք են հանդիսանալու կայուն հենարան մեր երազած Հայաստանը կերտելու գործում»,- ասել է նա:

Կարապետյանի խոսքով` Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններին և հանձնառություններին:

Պետական բոլոր հաստատություններն անխափան շարունակելու են իրենց աշխատանքը՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը, բնականոն կյանքը, ինչը մեր պետականության հասունության կարևորագույն ցուցանիշն է:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են ամուր պահել երկրի սահմանները, ինչպես նաև երաշխավորել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները նախատեսված են վաղը` ապրիլի 25-ին, ժամը 11։00-ին «Մարիոթ» հյուրանոցում։

Լրահոս
0