00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի ապտակը Ադրբեջանին

© Sputnik / Александр Поляков / Անցնել մեդիապահոցРеактивная система залпового огня "Смерч"
Реактивная система залпового огня Смерч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զենքի հերթական խմբաքանակը գնելու համար ՌԴ-ն անտոկոս վարկ կտրամադրի ՀՀ-ին. սա Ռուսաստանի պատասխանը կլինի Ադրբեջանին։ Այս մասին գրում է «Ժամանակի» այսօրվա համարը։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից:

Ըստ մեր աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլև նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական և վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոզչական արշավ է սկսել ռուսական զինտեխնիկայի դեմ, հայտարարելով, որ այն անորակ է ու ոչ արդյունավետ:

Ռուսական այս վարկը, ի տարբերություն նախորդների, լինելու է անտոկոս և դրանով ձեռք բերված «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրների ավելի մեծ խմբաքանակը տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառության տակ վերցնելով ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները:

Ռուսներն ուզում են դրանով հասկացնել, որ եթե Ադրբեջանը իսկապես ուզում է ստուգել ռուսական զենքի որակն ու արդյունավետությունը, ապա Հայաստանը կարող է դա ցույց տալ»:

Լրահոս
0