00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը ցանկացած պահի կարող է զորք մտցնել Նախիջևան․ փորձագետ

© AFP 2024 / STRПрезидент Ирана Хасан Рухани на ежегодном военном параде (22 сентября 2017). Тегеран, Иран
Президент Ирана Хасан Рухани на ежегодном военном параде (22 сентября 2017). Тегеран, Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեհրանը ցանկացած պահի կարող է Անկարայից պահանջել զրոյացնել Նախիջևանում ռազմական ներկայությունը, այլապես կարող է դիմել ծայրահեղ քայլերի։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Իրանի իշխանությունը կանգ չի առնի Նախիջևան զորք մտցնելու առաջ, եթե Թուրքիան չկատարի նրա պահանջը և հրաժարվի զորքը դուրս բերել այնտեղից, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Զորքը Նախիջևանից դուրս բերելու պահանջը կապված կլինի Իրանի սահմանների անվտանգությունն ապահովելու պահանջի հետ։ Իսլամական հանրապետությունը կհայտարարի, որ ՆԱՏՕ-ի երկրները` ԱՄՆ-ի գլխավորությամբ, թշնամաբար են տրամադրված Թեհրանի դեմ», — ասաց Շաքարյանցը։

Քաղաքագետի կարծիքով՝ հեռու չէ այն ժամը, երբ Ամերիկան Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կհայտարարի և կստիպի ամբողջ Եվրոպային միանալ դրանց։ Իսկ Թուրքիան շարունակում է դաշինքի անդամ մնալ։

Исикли Тосун Баба - Sputnik Արմենիա
Թուրքիան «իր ձեռքն է վերցնում» Նախիջևանը. ինչ հետևություններ պետք է անի Հայաստանը

Ինչպես կարծում է փորձագետը, Իրանը կարող է հայտարարել, որ Նախիջևանը ՆԱՏՕ-ի ռազմական պատասխանատվության տարածք չէ, ուստի Թուրքիան պետք է լքի այն։

«Ոչ ոք չի առարկի, որ Նախիջևանը նման գոտի չէ։ Թուրքերը ստիպված կլինեն հեռանալ։ Իրանը դրան հասնելու շատ հնարավորություններ ունի», — ասաց Շաքարյանցը։

Նման հնարավորություններից մեկը զորք մտցնելն է։ 1993թ-ին Իրանն արդեն այդ քայլն արել է, և ոչ ոք չի համարձակվել խոսել շրջափակման մասին։ Քաղաքագետի խոսքով՝ հարցը վերաբերել է Արաքս գետի ջրերի անվտանգ օգտագործմանը։

«Ամենահետաքրքիրն այն է, որ Իրանը կգործի ՄԱԿ-ի նորմերի շրջանակում. եթե դուք չեք կարող անվտանգություն ապահովել, ապա ես կարող եմ անել դա ձեր տարածքում», — ասաց Շաքարյանցը։

Նրա կարծիքով, եթե նման հիմնավորում ներկայացվի, ապա համաշխարհային հանրությունը չի դժգոհի Իրանի գործողություններից։

Փորձագեը նշեց, որ Իրանն այդպես է վարվել Իրաքի և Աֆղանստանի հետ, որոնց տարածքներում գործել են ավազակախմբեր և մաքսանենգներ։

«Թուրքիան և Ադրբեջանը չեն գնա առճակատման, եթե Իրանն ապացուցի, որ Նախիջևանի տարածքից բխող վտանգ է սպառնում իր սահմաններին», — ասաց Շաքարյանցը։

Նշենք, որ Նախիջևանը Հայաստանի Սյունիքի ու Վայոց Ձորի հետ ընդհանուր սահման ունի։ Վերջին ամիսների ընթացքում Նախիջևանում պարբերաբար թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները քննարկում են Նախիջևանում մշտական թուրքական ռազմակայանների ստեղծումը։

Լրահոս
0