00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Realpolitik-ի զոհերը. ԱՄՆ-ում արդարացրել են Էրդողանի` հայերին ծեծի ենթարկած թիկնապահներին

© Dave Clark / AFPАкция протеста против визита Эрдогана у Белого дома
Акция протеста против визита Эрдогана у Белого дома - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի առաջնորդի թիկնապահներին արդարացնելու ամերիկացիների որոշումն առաջին հայացքից տարօրինակ է թվում` հատկապես հաշվի առնելով, որ թուրքական իշախությունները պարբերաբար մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում Վաշինգտոնի հասցեին։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ԱՄՆ-ում կասեցրել են 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում` Թուրքիայի դեսպանատան դիմաց ցուցարարներին ծեծի ենթարկած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահներից 11-ի դեմ հարուցված քրեական գործը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Боевые действия турецкой армии на севере Сирии близ г. Африн - Sputnik Արմենիա
Անկարան Վաշինգտոնին ֆինանսական պահանջներ է ներկայացնում

Ըստ պարբերականի` ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից քրեական գործի հարուցման մասին որոշումը երկու երկրների հարաբերությունների միջև լարում էր առաջացրել։ Հիմա Թրամփի վարչակազմը հետաքրքրված է Անկարայի հետ երկխոսության մեջ մտնելու հարցում, ինչը, ըստ նրանց, կօգնի Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի գործում։

Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի ժամանակ` մայիսին, բախում տեղի ունեցավ նախագահի թիկնապահների ու Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների միջև։ Ակցիան կազմակերպել էին Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA), Ամերիկայի Հելենական խորհուրդն ու մի շարք քրդական ու ասորական կազմակերոպություններ։

Ամերիկայի մայրաքաղաքում գտնվող Էրդողանը, դատելով միջադեպի վայրում արված տեսանյութից, անձամբ հետևում էր` ինչպես են նրա թիկնապահները ծեծում ցուցարարներին։ Թուրքիայի պետական դեպարտամենտը բողոք էր ներկայացրել։ Անկարան հերքել էր իր հասցեին ուղղված մեղադրանքներն ու հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել, քանի որ ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են կիրառել անվտանգության անհրաժեշտ միջոցներ։ 2017 թվականի օգոստոսին 15 թիկնապահներին մեղադրանքներ են ներկայացվել։

Սակայն հիմա ամերիկյան կողմը հայտնում է, որ քննիչները սխալվել են կասկածյալների անձերի նույնականացման հարցում ու չեն կարողացել այլ կասկածյալների դեմ բավարար չափով ապացույցներ ձեռք բերել։

Թուրքիայի առաջնորդի թիկնապահներին արդարացնելու ամերիկացիների որոշումն առաջին հայացքից տարօրինակ է թվում` հատկապես հաշվի առնելով, որ թուրքական իշախությունները պարբերաբար մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում Վաշինգտոնի հասցեին։

Истребитель-бомбардировщик Lockheed Martin F-35 - Sputnik Արմենիա
Հայերն ու հույներն ԱՄՆ–ին կոչ են անում հրաժարվել Անկարային F-35 առաքելուց

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով` չի բացառվում, որ ի պատասխան քրեական գործի կասեցման` Վաշինգտոնը Թուրքիայից այլ հարցերում լուրջ զիջումներ պահանջի։

«Թուրք-ամերիկյան օրակարգը բավականին լայն է` քրդական հարցը, Սիրիան, Իրաքը, Իրանը։ Դժվար է ասել` ինչ են ստացել ամերիկացիները, սակայն ակնհայտ է` որոշակի պայմանավորվածություններ են եղել։ Հնարավոր չէ հենց այնպես ազատել մարդկանց, որոնք Վաշինգտոնի կենտրոնում ծեծում են ԱՄՆ քաղաքացիներին», — ասաց փորձագետը Sputnik Արմենիային։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը հեռախոսազրույց են ունենալու։ Մևլութ Չավուշօղլու խոսքով` Անկարան գիտի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուզում է լավացնել հարաբերութոյունները Թուրքիայի հետ։ Սակայն թուրք նախարարը հայտնել է, որ Ամերիկայի նախագահը պետք է բարելավի պետական կառավարման համակարգը։

Լրահոս
0