00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր գնացքով Գյումրի մեկնելը մի քանի օր անվճար կլինի

Բաժանորդագրվել
Այսօրվանից Երևանից Գյումրի մեկնելու համար կգործարկվի վերջին չափորոշիչներով, հարմարավետ նոր էլեկտրագնացք, որում անգամ ծխելն է արգելվում։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Այսօր` փետրվարի 27-ին, Երևանի երկաթուղային կայարանից առաջին անգամ դեպի Գյումրի մեկնեց Երևան-Գյումրի-Երևան նոր ЭП2Д էլեկտրագնացքը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն այն ձեռք է բերել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:

Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին Գյումրիից վերադառնալով մայրաքաղաք:

Հայաստանում էլեկտրագնացք է վերանորոգվել - Sputnik Արմենիա
Հայաստանում էլեկտրագնացք է վերանորոգվել

Մարտի 4-ին և 8 — 11-ը գնացքը կաշխատի անվճար: Դրանից հետո տոմսը կարժենա 2500 դրամ:

Երթևեկության կտևի 1 ժամ 59 րոպե: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։

Նոր էլետրագնացքին զուգահեռ Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթներն առայժ կսպասարկվեն հին շարժակազմով:

Նոր էլեկտրագնացքն ունի 2 վագոն, օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

Գնացքը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, ունի անվճար Wi-Fi կապ։

Գնացքում ծխելն արգելվում է:

Լրահոս
0