00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում․Գալստանյան
17:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերենի 1613 տարվա այբուբենն ու լատինատառ sms–ները. ինչպես է Հայաստանը նշում լեզվի օրը

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցСтуденты со смартфонами
Студенты со смартфонами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը մայրենի լեզվի միջազգային օրը նշում է լատինատառ հաղորդագրություններով։ Համացանցում մեսրոպատառ հայերենի պահպանման համար պայքարող խումբը պետությանն առաջարկում է միանալ ու արգելել լատինատառ հաղորդագրությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է մայրենի լեզվի միջազգային օր։ Այն նշվում է 2000թ-ից։ 2005 թվականից միջազգային տոնը նշվում է նաև Հայաստանում: Համացանցային շփման տարածմանը զուգահեռ 2012թ-ից Հայաստանում մեկնարկել է նաև համացանցում հայատառ հայերենի պահպանման պայքարը։ 6 տարվա պայքարի արդյունքների մասին Sputnik Արմենիան զրուցել է նախաձեռնության հեղինակ Զոհրապ Եգանյանի հետ։

«Մենք այն վերջին սերունդն ենք, որոնք գրել սկսել են թուղթ ու գրիչով։ Այսօր, երբ երեխաները գրել սովորում են վիրտուալ տարածությունում, իրենց առաջին բառերը գրում են լատինատառ այբուբենով, ինչը շատ մեծ սպառնալիք է մայրենի լեզվի պահպանման համար»,- ասում է Եգանյանը։

Վիրտուալ շփումների ու վիրտուալ աշխարհում մշակույթների ու պետությունների միջև սահմանների վերացմանը զուգահեռ մայրենիի պահպանման հրամայականն օր օրի ավելի արդիական է դառնում։

© Sputnik / Asatur YesayantsԶոհրապ Եգանյան
Зограп Еганян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Զոհրապ Եգանյան

Նախաձեռնության անդամների համոզմամբ` այստեղ անելիք ունի նաև պետությունը։ Որպես այդօրինակ քայլ Զոհրապ Եգանյանը նշում է բջջային օպերատորներին` ոչ հայատառ հայերենով հաղորդագրություններ տարածելը պետական մակարդակով արգելելը։

«Սա ուղղակի ծաղր է մեր լեզվի, մեր այբուբենի նկատմամբ։ Կամ երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ոչ մեսրոպատառ հայերենով շնորհավորում է հայ քրիստոնյաներին որևէ հոգևոր տոնի կապակցությամբ»,- նշում է Եգանյանը։

Ինչ վերաբերում է հայոց լեզվի նկատմամբ հանրային վերաբերմունքին, Եգանյանը նշում է, որ վերջին տարիների ընթացքում առաջընթաց կա։ Սոցիալական կայքերում մեսրոպյան տառերով գրությունները, նրա դիտարկմամբ, բավականին ավելացել են։

Մայրենի լեզվի միջազգային օրն աշխարհում նշվում է 2000թ-ից։ Այդ օրը հավերժացնում է դրանից 60 տարի առաջ Պակիստանում մղված քաղաքական պայքարը` ուրդու լեզուն միակ պետական լեզու ճանաչելու կառավարության որոշման դեմ և հանուն տեղացիների մեծ հատվածի մայրենի` բենգալերեն լեզվի պահպանման։

Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո, 1971թ-ին Արևելյան Պակիստանը հռչակվեց որպես նոր` Բանգլադեշ պետություն` բենգալերեն պետական լեզվով։

Այդ օրվանից Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր։ Իսկ 2000թ-ից տոնը նաև միջազգային նշանակություն է ստացել։

Լրահոս
0