00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Փակ հանդիպում
Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացրել Կիրանցի բնակիչների հետ
13:08
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քաղաքական ուժերին հրավիրում է հավաքի. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:12
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Կանադայում համայնքային միջոցառում է». Բագրատ սրբազանը` ՔՊ–ականների տարածած լուսանկարի մասին
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հրեան «ճանապարհից շեղեց» հային. Վեսթ Փոյնթի լեգենդ Էվերեթ Կանդարյանի պատմությունը

Բաժանորդագրվել
Էվերեթ Կանդարյանը շատ էր մտահոգված, որ որդին իր ճանապարհով չգնաց ու զինվորական չդարձավ։ Փոխարենը նրա թոռը ամերիկյան բանակի գնդապետ դարձավ, և մասնագիտության ընտրության հարցում օգնելու համար նա երախտապարտ էր պապին։ Իսկ պապը հպարտանում էր, որ թոռը շարունակում էր իր գործը։

1915 թվականին Սարգիս Կանդարյանը 16 տարեկան էր, երբ նրան ու եղբորը հաջողվեց մազապուրծ լինել թուրք մարդասպաններից, որոնք կողապտում էին Արևմտյան Հայասատնում գտնվող Արդվինի մոտակայքի նրանց գյուղը։ Նրանք գաղթեցին Սիրիա, հետո` Ամերիկա։ Այնտեղ` Բոստոնում, Սարգիսն ուղիղ մեկ դար առաջ որդի ունեցավ։ Նրան անվանեցին Էվերեթ։

Այն տարիներին Մասաչուսեթսում` հիմնականում Բոստոնում, արդեն բավականին մեծ հայկական համայնք էր ձևավորվել, ու այնտեղի հնաբնակները, հատկապես` ունևոր, ինչպիսին, օրինակ, Մուգարի ընտանիքն էր, ամեն կերպ աջակցում էին նորեկներին։ Բարեբախտաբար, Սարգիս Կանդարյանը վաստակելու հետ խնդիրներ չունեցավ, քանի որ անմիջապես աշխատանքի անցավ կարի մեքենաների արտադրության գործարանում։

Президент США Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2017 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ը պատժամիջոցներ կիրառելիս կողմնակալ կլինի և, թերևս, չի պատժի Հայաստանին

Մշտական վաստակը Կանդարյանների ընտանիքին հնարավորություն տվեց հոգ տանել Էվերեթի կրթության մասին։ Նա քաղաքի ամենահեղինակավոր դպրոցներից մեկում էր սովորում` մեծ հետաքրքրություն ցուցաբերելով հատկապես բնական գիտությունների նկատմամբ։ Ծնողները երազում էին, որ իրենց միակ որդին բժիշկ դառնա, քանի որ դա հարգի ու լավ վարձատրվող աշխատանք էր։ Սակայն դպրոցի ուսուցիչներից մեկը փոխեց ծնողների ծրագրերը։

Այդ ուսուցիչը պաշտոնաթող զինվորական Ջոն Սիգելմանն էր։ Հայտնի չէ` ինչպես էր նա զինվորական ոլորտում երիտասարդի համար փայլուն հեռանկար կանխատեսել։ 17-ամյա Էվերեթը ևս նախընտրեց այդ ուղին և մեկնեց Քեմբրիջ ամենևին ոչ խաղաղարար մասնագիտությունն ուսանելու համար։ Սարգիը սատարեց որդուն, իսկ մայրն այդպես էլ չհամակերպվեց նրա ընտրության հետ. «Մայրս ամեն օր ինձ նամակ էր գրում, ես հասկանում էի նրա ապրումները, քանի որ պատերազմի ու ցեղասպանության ժամանակ նա կորցրել էր գրեթե բոլոր բարեկամներին», — շատ տարիներ անց իր հիշողություներում գրել է Կանդարյանը։

1940 թվականին նա գերազանցությամբ ավարտեց Մասաչուսեթսի զինվորական ակադեմիան` ԱՄՆ ցամաքային զորքերի կրտսեր սերժանտի կոչումով։ Իր ուսուցիչների խորհրդով ավարտական արարողությունից հետո նա անմիջապես ընդունվեց Վեսթ Փոյնթում գտմվող զինված ուժերի բարձրագույն հրամանատարական ուսումնարան։ Երեք տարուց Կանդարյանն ավարտեց այն` արդեն լեյտենանտի կոչումով։

Музей Геноцида армян в Армении - Sputnik Արմենիա
Հրամայում ենք սպանել. անվախ թուրք գրողը քանդում է Ցեղասպանության ժխտման պատը

1943 թվականը նացիստական Գերմանիայի հետ պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանն էր, ու ամերիկյան բանակում հայկական համայնքի բազում ներկայացուցիչներ կային` հերոսներ. «Հայկ Շեքերջյանը, Էռնեստ Դերվիշյանն ու Սարգիս Գրիգորյանը կուռքերս էին։ Հնարավոր չէ խոսքերով արտահայտել` ինչ էր կատարվում Բոստոնում, երբ վերադարձավ Էռնեստ Դերվիշյանը։ Նահանգապետերը, քաղաքապետերն ու հազարավոր մարդիկ դիմավորում էին նրան ծաղիկներով ու բացականչություններով` Փառք երկրին, փառք նահանգին, փառք Դերվիշյանին։ Մեկ օր անց նա քաղաքի հայ համայնքի առաջնորդների հետ հանդիպման եկավ։ Ինձ էլ հաջողվեց ներկա լինել դրան», — գրում է Կանդարյանն իր հուշերում։

Այդ հանդիպմանը Էվերեթը միակ զինվորականն էր։ Տեսնելով Էվերեթի զինվորական համազգեստը` Դերվիշյանը մոտեցավ ու զրույցի բռնվեց նրա հետ։ Հետո Դերվիշյանը ելույթ ունեցավ։ Կանդարյանն այսպես է ներկայացնում այդ ելույթը. «Ընկերներ, ես հանդիպել եմ Խորհրդային Միության մեր հայրենակիցների հետ, նրանք խիզախորեն պաշտպանում են իրենց հայրենիքն ու ռազմական գործում մեծ բարձունքների են հասել։ Սակայն Ամերիկայում մենք քիչ ենք` ես, Էվերեթն ու էլի մի քանի տղաներ։ Մենք չենք կարող մեր եղբայրներին պատշաճ աջակցություն ցուցաբերել մեր պատմական հողերի ազատագրման համար, այնպես որ, ձեր երեխաներին Վեսթ Փոյնթ ուղարկեք։ «Մասաչուսեթսի առյուծը», ինչպես ավելի ուշ անվանեցին Էվերեթին, ընդմիշտ հիշեց այս խոսքերը։

Մինչև 1950-ականների կեսերը Կանդարյանը հերթափոխում էր բանակում ծառայությունը ուսման հետ։ Հետո նա դարձավ մայոր ու Սիեթլում ԱՄՆ բանակի հատուկ ստորաբաժանումների զինվորական ճամբարում նշանակվեց որպես սպառազինության գծով գլխավոր մասնագետ։ Կանդարյանն ավելի քան տասը տարի շարունակ ամերիկյան բանակի գլխավոր շտաբի նյութական ու տեխնիկական ապահովության պատասխանատուն էր, այդ թվում` Վիետնամի հետ պատերազմի ժամանակ։ 1976 թվականին ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հրամանով նա նշանակվեց Միացյալ Նահանգների Անկախության հռչակարգի ընդունման առթիվ կազմակերպված միջոցառումների պատասխանատու։

1978 թվականին Կանդարյանը նշեց իր 60-ամյակը։ Այդ առթիվ գլխավոր հրամանատարությունը նրա համար մի քանի պարգևատրում էր նախատեսել։ Կոնգրեսը որոշում էր կայացրել մայորին հատուկ մեդալ շնորհել` բանակի մարտունակության բարձրացման գործում առանձնահատուկ ներդրում ունենալու համար։ Վետերանը չէր պատրաստվում հեռանալ զինվորական ծառայությունից, ու մինչ 73 տարեկանը շարունակեց ծառայել բանակում` հասնելով մինչև գնդապետի կոչման ու Վեթս Փոյնթում աշխատելով որպես ԱՄՆ-ի խոշորագույն զինաբազայի պետ։

Музей ВОВ. Форма адмирала Исакова - Sputnik Արմենիա
Կարսում ծնված ծովակալը` «առանց ոտքի, բայց գլխով»

1991 թվականին գնդապետ Կանդարյանը սեփական ցանկությամբ պաշտոնաթող լինելուց առաջ դարձավ «Ամերիկայի հրաձգության ազգային ասոցիացիայի» անդամ։ Այն ժամանակ այդ ասոցիացիան Ամերիկայի ամենաակտիվ ու ազդեցիկ լոբիստական կառույցներից էր։ Օգտվելով դրանից` Կանդարյանը բազմաթիվ հեղինակավոր քաղաքական գործիչների, զինվորականների ու ֆինանսիստների ներգրավեց ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններում։

Սակայն 1991 թվականին պաշտոնաթող լինելուց հետո Կանդարյանը հանգստի չանցավ` որքան էլ որ արժանացել էր դրան։ Բայց նա չէր ցանկանում հանգստանալ։ Գրեթե մինչև մահը Կանդարյանն աշխատեց United Technologies ընկերությունում` որպես հրաձգային զենքի և հրթիռային ու ռեակտիվ շարժիչների փորձագետ։ «Երևելի վաստակի համար» շքանշանի ասպետ Էվերեթ Կանդարյանը կյանքից հեռացավ 89 տարեկանում։

Լրահոս
0