00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լարսի հայկական անեծքը». ինչի՞ մասին կրկին չեն պայմանավորվել Կարասինն ու Աբաշիձեն

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցРокский перевальный тоннель, соединяющий Россию с Южной Осетией, открыт после капитальной реконструкции
Рокский перевальный тоннель, соединяющий Россию с Южной Осетией, открыт после капитальной реконструкции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում համոզված են, որ մաքսային միջանցքների մասին 2011 թվականի ռուս-վրացական համաձայնագրի իրականացումը հետաձգվում է ռուսական կողմի դիրքորոշման պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանն ու Վրաստանը կրկին չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել, թե ինչպես իրականացնել մաքսային միջանցքների մասին երկկողմ համաձայնագիրը։ Փորձագետների համոզմամբ` Հայաստանի համար դա վատ նշան է. երկիրը զրկվեց Լարսը շրջանցելով` Ռուսաստանի հետ մոտ ապագայում ցամաքային հաղորդակցում հաստատելու հույսից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինն ու Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հունվարի 31-ին հանդիպում են ունեցել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Քննարկման առարկան 2011 թվականին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքների վաճառքի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական համաձայնագիրն էր։

Ситуация на Военно-Грузинской дороге - Sputnik Արմենիա
Լարսի այլընտրանքը. ի՞նչ սպասի Հայաստանը ռուս–վրացական «խաղերից»

Հանդիպումից հետո Աբաշիձեն լրագրողներին հայտնեց, որ հանդիպմանը ընթացքում պարզ է դարձել, որ ռուսական և վրացական կողմերի դիրքորոշումները խիստ տարբերվում են։

«Ես ընդգծեցի, որ համաձայնագիրը հնարավոր է իրականացնել միայն հաշվի առնելով դրա սկզբունքներն ու դրույթները, առանց որևէ մեկնաբանության և քաղաքականացման։ Պրահայում դիրքորոշումների վերաբերյալ լուրջ տարբերություն ի հայտ եկավ։ Հաստատվեց, որ ռուսական կողմը բացարձակ անընդունելի է համարում մաքսային մոնիթորինգի վերաբերյալ համաձայնագիրը», – վրացի լրագրողի հետ զրույցում ասել է Աբաշիձեն։

Նա անընդունելի է համարում ռուսական կողմի հայտարարությունը կապված մի կողմից Վրաստանի, մյուս կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջև մաքսային սահմանների ներգրավման հետ։ Վրաց դիվանագետի կարծիքով` դրանով խախտվում է 2011 թվականի պայմանագիրը, որում խոսքը ոչ թե մաքսային սահմանների մասին է, այլ առևտրային միջանցքների, որոնք պետք է գործեն SGS շվեյցարական ընկերության մոնիթորինգի ներքո։

Այս միջանցքները թույլ կտային Հայաստանին օգտագործել Ռոկսկի թունելը կամ Աբխազական երկաթգիծը որպես Վերին Լարսի այլընտրանք։

На КПП Верхний Ларс скопились сотни большегрузных фур. Съемка с дрона - Sputnik Արմենիա
Լարսի «գերիները». կուտակված ավտոմեքենաների թիվը հասնում է 300-ի

«Հայաստանին դեռ վաղ է սպասել 2011 թվականի ռուս-վրացական համաձայնագրի իրականացմանը, առավել ևս, որ Ռուսաստանը դեռ պայմանագիր չի ստորագրել շվեյցարական կողմի հետ», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Նրա խոսքով` Վրաստանը Ռուսաստանին հանկարծակիի էր բերել 2017 թվականի դեկտեմբերին պայմանագիր ստորագրելով շվեյցարական ընկերության հետ։ Այդ են մատնանշում ռուսական կողմի հայտարարությունները` կապված մաքսային սահմանների հետ, որոնց մասին 2011 թվականին կնքած համաձայնագրում ոչինչ չի ասվում։ Ջոնի Մելիքյանի կարծիքով` այնպիսի զգացողություն է առաջացել, կարծես ռուսական կողմը թայմ–աութ է վերցրել ամեն ինչ հասկանալու համար։

«Եթե Ռուսաստանն իսկապես տրամադրված է իրականացնել այդ համաձայնագիրը, ապա շվեյցարական SGS  ընկերության հետ պայմանագիրը կձևակերպվի մոտակա մեկ–մեկուկես ամսվա ընթացքում», – կարծում է փորձագետը։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն համոզված է, որ հենց Ռուսաստանն է մեղավոր գործընթացի արգելակման հարցում։ «Մեղքը» Մամրաձեի կարծիքով այն է, որ Մոսկվան «չի կարողանում սանձել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ամբիցիաները»։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Լույս` միջանցքի վերջում. Հայաստանը կազատվի՞ Վերին Լարսի խնդրից

«Վրացական կողմն ամեն ինչ ստորագրել է, մնում է ռուսական կողմը ստորագրի։ Մոսկվայի նման պահվածքի միակ բացատրությունն այն է, որ ռուսաստանցիները չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ, որոնք պահանջում են, որ Վրաստանը ճանաչի իրենց անկախությունը», – ասաց Մամրաձեն։

Նշենք, որ ռուս-վրացական բանակցությունների ընթացքին ուշադիր հետևում են Երևանից։ Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա քաղաքական խնդիրները Հայաստանի համար վերածվում են տրանսպորտային խնդիրների. Հայաստանը կախված է երկիրը Ռուսաստանի հետ կապող Վերին Լարսի անցակետի միջով անցնող միակ ցամաքային երթուղուց։

2011 թվականին կնքած «Մաքսային վարչարարության և ապրանքների վաճառքի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական համաձայնագրի իրականացումը հեռանկարում թույլ կտա երկու տրանսպորտային միջանցք ստեղծել` Ռոկսկի թունելի միջով և Աբխազիայի երկաթգծով։

Լրահոս
0