00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տհաճ անակնկալ Երևանի համար. արդյո՞ք Բաքուն բելառուսական «Պոլոնեզ» կունենա

© Sputnik / Виктор Толочко / Անցնել մեդիապահոցРеактивная система залпового огня "Полонез". Архивное фото
Реактивная система залпового огня Полонез. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բելառուսը ձգտում է իր տեղը զբաղեցնել սպառազինության համաշխարհային շուկայում, և բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը կարող են լավ այցեքարտ դառնալ։ Իսկ որքանո՞վ է դա Հայաստանին հետաքրքիր։

Աշոտ Սաֆարյան, Sputnik.

Բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի թեման, որոնք ինչպես հայտնի է դեռ մի քանի ամիս առաջ ակտիվորեն «գնում» էր Ադրբեջանը, կրկին արդիական է։ Կրակի վրա բենզին է լցրել Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Օլեգ Դվիգալև։ Նա հայտնել է, որ Մինսկը չի բացառում, որ ԱՊՀ երկրներ կարող են համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարվել։ Այդպիսով, տեսականորեն չի կարելի բացառել, որ Բաքուն կարող է այդ հրթիռների առաջին գնորդը դառնալ։

Ракетный комплекс Искандер-М - Sputnik Արմենիա
Բաքուն զուր է գումարներ վատնում. «Երկաթյա գմբեթը» չի փրկի «Իսկանդերից»

Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Մինսկ աշխատանքային այցով այցելեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Ադրբեջանական ԶԼՄ–ների տվյալներով` բելառուսական ղեկավարության հետ քննարկվում էր Բաքվի կողմից նշված հրթիռային համալիրների ձեռքբերման հարցը։ Եվ անկախ նրանից, որ խոսքն իրենց նշանակությամբ, գործառույթներով և մարտական խնդիրների իրականացման բացարձակ տարբեր միջոցների մասին է, Բաքվում ակտիվորեն քննարկում էին այդ հարցը` «Պոլոնեզների» ձեռքբերումը ներկայացնելով պատասխան «Իսկանդերներին», որոնք ունի հայկական բանակը։

Բաքվի և Մինսկի ռազմատեխնիկական համագործակցությունը երկար պատմություն ունի, ասում է ազգությամբ հայ ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։ Բելառուսը վերջին տարիների ընթացքում Ադրբեջանին մեծ քանակությամբ զրահատեխնիկա և հրետանային համակարգեր է մատակարարել։

««Պոլոնեզների» վաճառքն այդ համագործակցությունը որակապես նոր մակարդակի կհանի` խաթարելով տարածաշրջանում առկա ուժերի նուրբ հավասարակշռությունը։ Անկասկած, «Պոլոնեզները» համարել ադեկվատ պատասխան «Իսկանդերներին» չի կարելի, սակայն գործարքը հայկական կողմի համար բավական տհաճ անակնկալ կլինի», – Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց փորձագետը։

«Искандер-М» – оперативно-тактический ракетный комплекс - Sputnik Արմենիա
Փորձագետ. «Իսկանդերի» հետ չի կարող մրցակցել անգամ ԱՄՆ–ն

Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով` «Պոլոնեզը» որոշակի առումով իսկապես կարող է լավ պատասխան լինել «Իսկանդերներին»` հաշվի առնելով որոշակի միանման չափանիշներ, այդ թվում նաև հեռահարությունը։ Սակայն, միևնույն ժամանակ, ներկա պահին Ադրբեջանին դրանց մատակարարման հավանականությունը փորձագետը ցածր է համարում։ Ինչպես նշել է Խրամչիխինը, Բելառուսն ինքը դեռ չի հասցրել համալրել իր զինանոցը զենքի նշված տեսակով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Խրամչիխինն ավելացրեց, որ նա չունի այնպիսի տեղեկություն, որը կհաստատեր մոտ ժամանակներում Ադրբեջանին «Պոլոնեզի» մատակարարումը, բացառությամբ «ներքին աղբյուրներից» ստացված տեղեկատվության։ «Ապագայում, հավանաբար, այդ համակարգերը կհայտնվել Բաքվի ձեռքում, սակայն դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում», – ընդգծեց մեր զրուցակիցը։

Մի փոքր այլ տեսակետ ունի «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։ Նա կարծում է, որ Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրը պատրաստ է արտահանելը այդ համակարգերը։

«Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրը բավական ակտիվ է աշխատում այդ ուղղությամբ, նախագիծն ընդհանուր առմամբ բավականին հաջողված է։ Հարցը միայն այն է, թե ԱՊՀ կամ ՀԱՊԿ երկրները որքանով են պատրաստ այդ ձեռքբերմանը։ Բնականաբար, դա, առաջին հերթին, կոմերցիոն նախագիծ է, և այդ խնդրի լուծումը կախված է Մինսկի պոտենցիալ գործընկերների վճարունակ լինելուց», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Կորոտչենկոն։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Սարգսյան. հայկական ԶՈՒ առավելությունները ջնջում են սպառազինության տարբերությունը

Հարկ է սակայն հիշեցնել, որ հետխորհրդային տարածքի սպառազինության շուկայում խոշոր խաղացողը Ռուսաստանն է։ Եվ այդ շուկա նոր սուբյեկտի` ի դեմս բելառուսական ՌԱՀ–ի, մուտք գործելը կարող է հակասել Մոսկվայի շահերին։ Հարց է ծագում` ինչպես կարձագանքի ռուսական կողմը հավանական գործարքներին։ Սրան ի պատասխան Կորոտչենկոն պատասխանեց, որ Բելառուսը` ինքնուրույն սուբյեկտ է, և մի շարք դեպքերում երկու դաշնակիցների շահերը կարող են չհամընկնել ու հակասել իրար։

«Սակայն սա բիզնես է, և ոչինչ անել այստեղ հնարավոր չէ», – ավելացրեց նա։

«Պոլոնեզ» համակարգը նախատեսված է հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախները, կենդանի ուժը և զինտեխնիկան խոցելու համար։ Այն ներառում է մարտական հսկողության մեքենա, տրանսպորտալիցքավորող մեքենա և տարբեր նշանակության հրթիռներ` տրանսպորտագործարկման կոնտեյներներում։

Անցյալ տարի Բելառուսը «Պոլոնեզի» արդիականացված տարբերակներ փորձարկեց, այդ թվում նաև` մարտական հրաձգությամբ, կրակոցների հեռահարությունը հասնում էր 300 կմ–ի։

Իր մարտավարատեխնիկական բնութագրերով տվյալ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը գերազանցում են ռուսական տարբերակներին, մասնավորապես, «Սմերչերին», որոնց հեռահարությունը 90 կմ է։

Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի տեղափոխման համար օգտագործվում են Մինսկի անվային քարշակների գործարանի արտադրված շասսիներ, իսկ հրթիռները, մի շարք փորձագետների կարծիքով, մշակված են չինացի մասնագետների աջակցությամբ։

Լրահոս
0