00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի հանցագործության պատմություն. ինչպես ոչնչացվեց Հայաստանի քիմիական հսկան

© Sputnik / Asatur YesayantsПожар на заводе "Наирит"
Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն անդրադարձել է «Նաիրիտի» պղտոր պատմությանն ու բնապահպանական հեղափոխության թեմային։

Գիտե՞ք` ժամանակին ինչպես էին երևանցիները կանաչի գնում։ Փունջը մոտեցնում էին քթին, հոտոտում, հետո դնում տոպրակը կամ վերադարձնում վաճառողին` ասելով` այս «զիբիլը» հաստատ Մխչյանից է…

Մխչյանը «Նաիրիտի» մերձակայքում գտնվող քաղաքամերձ գյուղ է։ «Նաիրիտը» գիտաարտադրական միավորում է, որն օգտագործվեց պետական կառուցվածքի ձևը մեկից մյուսին փոխելու նպատակով։ Ստացվեց։

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
«Նաիրիտի» վերջը տալիս են. արժեքավոր սարքավորումները չուգունի տեղ են վաճառում

Այն ժամանակ «գունավոր հեղափոխություններ» չկային, հեղափոխությունները միայն «բնապահպանական» էին։ Մի օր էլ մարդկանց գլխին հաղորդագրությունների տարափ տեղաց, որ «հանցավոր ռեժիմը» (այն ժամանակ` խորհրդային) մարդկանց թունավորում է քիմիական նյութերով, պատրաստվում է տարածքն ազատել մարդկանցից, իսկ հետո բոլոր նրանց, ովքեր ողջ են մնացել, «հանձնել» ամբարտավան հարևանի նախատինքին։ Կային հիմարներ, որոնք հավատացին։ Հայաստանի գլխավոր թունավորող ճանաչվեց «Նաիրիտը» և պահանջվեց գործարանը մեկընդմիշտ փակել։

«Ինտելեկտուալ» շրջանակի ձվագլուխ խելոքները` բնապահպանական շարժման առաջնորդներից մեկի` Խաչիկ Ստամբոլցյանի ղեկավարությամբ, հաճույքով նկարագրեցին ազգի ոչնչացման սցենարը։ Մարդիկ դժգոհեցին և փողոց դուրս եկան «Ո՛չ Նաիրիտին» կարգախոսով։

Քիմիական կոմբինատը, իհարկե, օծանելիքի գործարան չէ, բայց Հայաստանում արդեն սպասում էին Ֆրանսիայից պատվիրած ամենաժամանակակից ֆիլտրերին, որոնք վնասակար արտանետումները պետք է նվազագույնի հասցնեին։ Բայց չուզեցին սպասել փրկությանը։

Ինչպե՞ս փակեցին «Նաիրիտը»։ Գերագույն խորհրդի հատուկ նիստ հրավիրվեց։ Զեկույցով հանդես եկավ Ֆադեյ Սարգսյանին փոխարինած Հայաստանի 13-րդ վարչապետ Վլադիմիր Մարգարյանցը։ Դահլիճում հավաքվեցին Հայոց համազգային շարժման ներկայացուցիչները, պատուհանի տակ` բնապահպանական բողոքի ակցիայի անդամները։ Հանրապետության բարձրագույն ղեկավարները պայմանավորվեցին անտեսել ճնշումները և խելամիտ որոշում կայացնել։ Նրանց գլխավորում էր ԿԿ-ի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը։

Հրդեհ Նաիրիտ գործարանում - Sputnik Արմենիա
Հրդեհ Նաիրիտ գործարանում

ՀՀՇ-ի առաջնորդները ուշիուշով հետևեցին տեղի ունեցածին, ժամանակ առ ժամանակ մոտեցան պատուհանին, պայմանական նշանով բորբոքեցին կրքերը։ Եվ հանկարծ առաջին քարտուղարը բոլորի համար անսպասելի հայտարարեց` գործարանը կփակվի։ Ի՞նչ պատահեց։ Մի պարզ բան. վարչապետ Մարգարյանցը փորձեց փրկել «Նաիրիտը», իսկ առաջին քարտուղար Հարությունյանն ինքն իրեն։

Գործարանը փակելու գործողությունն ու մի քանի հազար աշխատակիցներին աշխատավարձից զրկելը այլ նշանակություն ուներ. պետք էր ցույց տալ, թե ով է այստեղ տերը։

Պարզվեց` նորելուկ հեգեմոնի տերերը բանի պետք չեն. գործարանի սարքավորումները մասամբ քանդվեցին, մասամբ թալանվեցին, մասամբ վերածվեցին աղբի։ Եվ այս ամենը տեղի ունեցավ ոչ միայն «Նաիրիտի» հետ։ (Հանրապետության մեկ այլ խոշորագույն ձեռնարկությունը` «Արմէլեկտրոմաշը», փրկեց Կարեն Դեմիրճյանը, որը դարձավ այդ գործարանի տնօրենը)։

… Վերադառնանք այսօրվա իրականություն։ 2018 թվականի առաջին օրերին ԶԼՄ-ները հայտնեցին. «Կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, նրանց պահանջն անփոփոխ է. վճարել իրենց աշխատավարձերի տոկոսները և վերագործարկել գործարանը»։ (Հավանաբար այս պահանջը հնչեցնող մարդկանց թվում կան նաև նրանք, ովքեր ժամանակին ձգտում էին հասնել կոմբինատի փակմանը)։ Դալայ Լաման պարտվեց իր հայտնի խոսքով. «Միշտ չէ, որ ձեր ուզածն իսկապես պետք է ձեզ»։ Հաղթեց Փորձառական կենսաբանության երևանյան ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Խաչիկ Ստամբոլցյանը)։

«Ո՛չ թանկացումներին» բողոքի երթն անցկացվեց Երևանում - Sputnik Արմենիա
«Ո՛չ թանկացումներին» երթի մասնակիցները նահանջելու մտադրություն չունեն

Ուրիշ ի՞նչ։ Գների թանկացում։ Կառավարությունը տարաբնույթ համոզիչ բացատրություններ է տալիս, բայց ապրելը, միևնույն է, հետզհետե բարդանում է։ Ինչպե՞ս է արձագանքում հանրությունը, և արդյոք պե՞տք է այդ արձագանքը։ Անկասկած։ Այդ պատճառով էլ «Ելք» ընդդիմադիր դաշինքի կազմակերպած երթը թող որ մեծաքանակ չէր, բայց արդար է իր էությամբ։ Արդար է այնքան ժամանակ, քանի դեռ չի վերածվել «ո՞վ է տանտերը» սկզբունքի։

«Արյունալի ռեժիմը» տապալելու կոչերն անցյալ շաբաթ չհնչեցին. ընդդիմության կարգախոսները բարոյապես սպառվել են, և դա ակնհայտ է։ Բայց պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Այսօր փակում են իշխանության ճանապարհը, վաղը պահանջում են բացել փակածը։ Ինչպես եղավ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման դեպքում։

Լրահոս
0