ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ութ երեխա տուժել են Պերմում դպրոցի վրա կատարված հարձակումից, հայտնում է Ren TV–ն։
Տվյալ պահին հարձակման մասին տեղեկությունը հակասական է։ Վիրավորների քանակի վերաբերյալ տարբեր տեղեկություններ կան։ Նրանց թիվը տատանվում է հինգից մինչև ութ։ Որոշ ԶԼՄ–ներ պնդում են, որ տուժածների շարքում է նաև ուսուցիչը։
Որոշ տվյալների համաձայն` երկու անհայտ դիմակավորված անձ հարձակում են կատարել դպրոցականների վրա։ Արտակարգ պատահարի վայրում, նախնական տեղեկության համաձայն, դանակահարություն է տեղի ունեցել։ Բացի այդ, հրդեհ է բռնկել։
Միջադեպի մանրամասները ճշտվում են։