00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շենգավիթցիներն ահազանգել են տարօրինակ հոտի մասին. ԱԻՆ–ը մանրամասներ է ներկայացնում

© Official site of the MES of RAСотрудники МЧС Армении
Сотрудники МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագետներն իրականացրել են դիտահորերում օդի մեջ քիմիական նյութերի առկայության և դրանց քանակության հետազոտություն, կատարվել են տեղանքում օդի և դիտահորերի ջրի նմուշառումներ, որոնք ենթակա են հետագա լաբորատոր հետազոտության։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում:

Выдача пенсий в Айпост - Sputnik Արմենիա
Երևանում փորձել են թալանել «ՀայՓոստի» բաժանմունքը

Դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի դիտահորի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ հունվարի 9-ի առավոտյան ՀՀ ԱԻՆ ՓԾ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի աշխատակիցները, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Վեոլիա ջուր» և «Երևան գազ» ընկերությունների մասնագետների հետ, ուսումնասիրություններ են կատարել մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասի վերոնշյալ հասցեում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները տեղում իրականացրել են դիտահորերում օդի մեջ քիմիական նյութերի առկայության և դրանց քանակության հետազոտություն, կատարվել են տեղանքում օդի և դիտահորերի ջրի նմուշառումներ, որոնք ենթակա են հետագա լաբորատոր հետազոտության:

Ստացված տվյալներով՝ նշված տարածքում օդի բաղադրության մեջ և դիտահորերում վտանգավոր կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերվել, իսկ գարշահոտությունը տարածվում է դիտահորերում առկա կոյուղաջրերից: Մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում:

Դեպքի վայրում աշխատող մյուս պետական գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների աշխատակիցները ևս կատարեցին համապատասխան նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննության նպատակով, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 5 աշխատանքային օրերի ընթացքում:

Մանրակրկիտ փորձաքննության արդյունքները պարզ կլինեն առաջիկա օրերին, և միայն դրանից հետո կարող ենք նշել գարշահոտության հստակ պատճառներն ու ներկայացնել առաջարկություններ՝ հետևանքների վերացման համար,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Մուրադյանը:

Լրահոս
0