00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկացիները մրսում են, հայերը` տաքանում. ինչպիսի եղանակ կլինի Ամանորին

© Sputnik / Aram NersesyanУлица Абовяна, Ереван
Улица Абовяна, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև դեկտեմբերի 31–ը Հայաստանում տեղումներ չեն կանխատեսվում, իսկ հունվարի 1–ից երկրի տարածքը կհայտնվի ցիկլոնի ազդեցության տակ։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 29-ին և 30-ին օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Իրաքի տարածքից ներթափանցող տաք օդային հոսանքների հաշվին, այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով` մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի։

«Հունվարի 1-ից Միջերկրական ծովից Հայաստան է շարժվում ցիկլոն, որն իր հետ կբերի տեղումներ։ Հունվարի 1-2-ին անձրևոտ կլինի», — ասաց օդերևութաբանը։

Սուրենյանը նշեց, որ Սյունիքի հովիտներում (Մեղրի, Ագարակ և հարակից շրջաններ) ջերմաստիճանը կհասնի +23 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում և մայրաքաղաքում 12-14 աստիճան տաքության։

Այս ժամանակաշրջանում սպասվում է ամպամած եղանակ, գիշերային ժամերին կանխատեսվում է 4-5 աստիճան տաքություն, իսկ ցերեկը` 12-14։

«Մինչև հունվարի 10-ը ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում: Միջին ամսական ջերմաստիճանը նորմայից դրական շեղված կլինի 3-4 աստիճանով»,- ավելացրեց Սուրենյանը։

Հայաստանի ամբողջ տարածքում, ինչպես նաև ծովի մակարդակից 2400 մետր ցածր գտնվող շրջաններում ձյան ծածկույթը բացակայում է։

Город Мегри - Sputnik Արմենիա
Այ քեզ դեկտեմբեր. Մեղրիում մանուշակը ծաղկել է. լուսանկար

«Սա նույնպես աննախադեպ երևույթ է, որ, օրինակ, Աշոցքում և Ապարանում տարվա այս շրջանում ձյուն չլինի», — ասաց Սուրենյանը։

«Հայհիդրոմետի» տվյալներով` կլիմայի տեսանկյունից 2017թ-ն անոմալ էր։ Հունվարին, փետրվարին և մարտին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել։ Հունիսին, հուլիսին և օգոստոսին անոմալ շոգ է եղել, բոլոր մարզերում արձանագրվել է բարձր ջերմաստիճան։ Արարատի մարզում օդի ջերմաստիճանը հասել է 42.6 աստիճան տաքության։

Անոմալիաները շարունակվում են, և հիմա շատ տաք դեկտեմբեր է։

Սուրենյանը հավելեց, որ նորմայի սահմանում են եղել միայն ապրիլը, մայիսը, հոկտեմբերը և նոյեմբերը։ Տարվա մյուս ամիսներն աչքի են ընկել կլիմայական նորմայից 5-7 աստիճան շեղումով։

Միաժամանակ նա նշեց, որ ամբողջ աշխարհում նկատվում են եղանակային անոմալիաներ։ Օրինակ` Հյուսիսային Ամերիկայում և Կանադայում վերջին 10 օրերին սարսափելի ցրտեր են. օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում հասել է —45-ից —50 աստիճանի, ինչը 15-20 աստիճանով ցածր է նորմայից։ Սուրենյանի խոսքով` երկրագնդի վրա եղանակը բաժանվել է երկու մասի` մեկում անոմալ տաք է, մյուսում` անոմալ ցուրտ։

Նա նաև նշեց, որ չնայած ժողովրդի շրջանում տարածված կարծիքին, թե տաք եղանակը կապված է նաև երկրաշարժի հնարավորության հետ, այդուհանդերձ այդ պնդումը գիտական ապացույցներ չունի։

Լրահոս
0