00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինսկի խումբը մատնանշել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատուներին

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянский военнослужащий. Село Мовсес
Армянский военнослужащий. Село Мовсес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ ՄԽ–ն ընդգծել է իր միջնորդությունը, բայց կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական պատասխանատուն համանախագահները չեն։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական պատասխանատուները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն են, գրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հարցը լուծելու համար Ռուսաստանը կշարունակի օգնել կողմերին

Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը, հայտարարել են, որ առաջվա պես միասնական հանձնառություն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության հարցում։

Նրանց խոսքով` հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում:

«Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունը այս հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման վերաբերյալ՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտեցման բերելու միակ ճանապարհ», — գրված է հաղորդագրության մեջ:

Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Նրանք իրենց գոհունակությունն են արտահայտում ակտիվացած բանակցությունների կապակցությամբ և կոչ են անում կողմերին իրենց ջանքերը կենտրոնացնել քաղաքական կարգավորման բովանդակային հարցերի փոխզիջումային լուծումները գտնելու ուղղությամբ: Հետագա դադարներն ավելի կբարդացնեն իրավիճակը և կարող են հարցականի տակ դնել տևական համաձայնության հասնելու կողմերի հանձնառությունը:

Встреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа - Sputnik Արմենիա
Ադրբեջանը դիտարկում է Արցախի դեմ պատերազմելու տարբերակը

«Հղում կատարելով շփման գծում լարվածության թուլացման հավելյալ միջոցներ նախաձեռնելու երկու նախագահների հանձնառությանը՝ կոչ ենք անում Բաքվին և Երևանին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնումը: 2016թ-ի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն», —նշված է հայտարարության մեջ:

Երեք երկրի ներկայացուցիչները ողջունել են նաև այն հանգամանքը, որ կողմերը դիտարկում են հայերի և ադրբեջանցիների միջև մարդասիրական կապերի վերականգնման համանախագահների առաջարկները:

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ տեղական և խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ:

«Մենք հանձնարարել ենք մեր համանախագահներին շարունակել իրենց միջնորդական ջանքերը՝ առաջ մղելու կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկների փոխզիջումները, սակայն շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը մնում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա»,- նշված է հայտարարության մեջ:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 16-ին Ժնևում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։ Համանախագահները հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Ժնևում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համատեղ հայտարարություն ընդունեցին։ Նախագահները պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել «լարվածությունն ավելի թուլացնելու համար»։ Հանդիպումից մի քանի օր անց առաջնագծում դիպուկահարի հարվածից Արցախի ՊԲ զինծառայող մահացավ։

Լրահոս
0