00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնական Երևանը կողմ է ազատ տնտեսական գոտում Իրան–ԵԱՏՄ փոխգործակցությանը

© Sputnik / Asatur YesayantsФлаги Армении и Ирана
Флаги Армении и Ирана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի և ԵԱՏՄ–ի միջև «Մեղրի ազատ տնտեսական» գոտում համագործակցելու համաձայնագիրը կստորագրվի մոտակա ամիսներին։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը կողմ է, որ «Մեղրի ազատ տնտեսական գոտում» համագործակցության համաձայնագիր ստորագրվի Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև, գրված է Իրանի ԱԳՆ Twitter–ի պաշտոնական էջում։

«Հայաստանը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև քննարկումներն` ուղղված «Մեղրի ազատ տնտեսական գոտում» համագործակցության համաձայնագրի ստորագրմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Իրանը և ԵԱՏՄ–ն մոտակա ամիսներին կստորագրեն համաձայնագիր` ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` ելույթ ունենալով հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ ֆորումի և Եվրասիական 2-րդ համաժողովի բացմանը, ասել էր, որ ԵԱՏՄ երկրները կարող են օգտագործել Հայաստանի հնարավորությունները Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար։

Լրահոս
0